Արգանդի իջեցումն ու դրա հետևանքները. գինեկոլոգը պարզաբանում է հղիության հավանականությունը  

Լուրեր

Արգանդի իջեցումը կամ արտանկումը սովորաբար առաջանում է կոնքի հատակի՝ կնոջ ներքին սեռական օրգանները բնականոն դիրքում պահող մկանների տոնուսի իջեցման կամ դրանց ամբողջականության խախտման դեպքում։ Երևույթը կարող է առաջանալ, օրինակ,  ծննդաբերության ժամանակ շեքի պատռվածքի դեպքում: Արգանդի արտանկումը կանխելու համար հարկավոր է անմիջապես դիմել գինեկոլոգի և կատարել նրա տված ցուցումները:

Արգանդի արտանկման ժամանակ կարելի է կատարել վիրահատություն: Իսկ հնարավո՞ր է, արդյոք, արգանդի իջեցման բուժումից հետո կրկին հղիանալ: Հարցին պատասխանում է Մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Արգանդի իջեցման պարագայում, եթե չկան բորբոքային և հորմոնալ խանգարումներ, հղիանալ հնարավոր է։ Ավելի մեծ խնդիր է հղիության պահպանումն ու ընթացքը։ Հղիության ընթացքն արգանդի իջեցման պարագայում լի է վտանգներով։ Առաջին հերթին հնարավոր է պտղի վիժում, վաղաժամ ծննդաբերություն, հղիության շրջանում անհարմար և տհաճ զգացողություններ։ Տվյալ խնդրի առկայության պարագայում նախընտրելի է վերացնել այն, ապա՝ հղիանալ։ Եթե խնդիրը պատշաճ կերպով վերացված է, և հղիություն չկա, ապա անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ պատճառը պարզելու համար։

 

 

Գովազդ