Հանրահայտ New York Times-ն անդրադարձել է հայկական ատամհատիկին

Լուրեր

Ամերիկյան հայտնի New York Times-ն անդրադարձել է հայկական ատամհատիկին: Նյութում հեղինակը գրել է. «Հայաստանում երեխաներն իրենց կարիերայի մասին սկսում են մտածել դեռ շատ փոքրուց՝ մոտ 6 ամսականից: Երբ ծկթում է առաջին ատամը, կազմակերպում են միջոցառում, որը կոչվում են «ակռահատիկ» կամ «ատամհատիկ»:

Ատամհատիկին ժամանակ երեխայի առջև դնում են տարբեր առարկաներ, որոնք խորհրդանշում են մասնագիտությունները. եթե երեխան ընտրի բարձրախոսը, ապա կգնա արվեստի որևէ ճյուղով, եթե ընտրի ստետոսկոպը, հաստատ բժիշկ է դառնալու, մկրատը դերձակի համար է, իսկ եթե ընտրի գումար, ապագայում աշխատելու է բանկում:

Մի խոսքով՝ այն առարկան, որը երեխան առաջինը կընտրի, կկանխագուշակի նրա ապագա մասնագիտությունը»:

Ատամների ծկթումից հետո երեխան կարող է ուտել կոշտ ուտելիք, և հենց այս ժամանակն է համարվում բարենպաստ՝ երեխայի ապագա մասնագիտությունը գուշակելու համար: 

«Առարկաների հետ կապված չկա սահմանափակում: Ծնողներն ազատ են ընտրության հարցում: Ստացվում է՝ ծնողն է որոշում երեխայի ապագա մասնագիտությունը: Նրանք ընտրում են այն մասնագիտությունները, որոնք համարվում են առավել մոդայիկ»:

Հեղինակը գրում է նաև. «Միջոցառումը սկսվում է երեխայի գլխին և շուրջը հատիկներ շաղ տալով: Որպեսզի փոքրիկի գլուխը չվնասվի, այն պաշտպանում են ձեռքով կամ որևէ առարկայով, անգամ հովանոցով»:

 

 

Գովազդ