Հայտնագործություններ, որոնք կատարել են երեխաները. մաս 2  

Լուրեր

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ ընդհանուր բան կա մորթյա ականջակալների, ջրային դահուկների, մրգային պաղպաղակների միջև: Իրարից շատ տարբեր այս իրերը ստեղծել են երեխաները: Իհարկե, մանուկների հեղինակած գյուտերը սրանցով չեն սահմանափակվում: Ամեն տարի ավելի քան 500 հազար երեխա և դեռահաս ստեղծում է նոր բան՝ համակարգչային խաղերից մինչև տեխնիկա:

Լողալու լաստ

Լողալու լաստը հայտնագործել է ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող Բենջամին Ֆրանկլինը՝ 12 տարեկանում:

 

Ալյասկայի դրոշը

1926 թվականին 13-ամյա Բեն Բենսոնն իր էսքիզն ուղարկեց Ալյասկայի դրոշի համար հայտարարված մրցույթին: Երկինքը խորհրդանշող կապույտ գույնը, Մեծ արջի համաստեղությունն ու Հյուսիսային աստղը տղային բերեցին հաղթանակ:

 

Մարտկոցի նոր տեսակ

Կալիֆորնիայի մի աշակերտուհի ստեղծեց բջջային հեռախոսների համար նախատեսված մարտկոցի նոր տեսակ: Այն լիցքավորվում է 20-30 վայրկյանում և էներգիան պահպանում է երկար ժամանակ: Աղջիկը գյուտի համար մրցանակ ստացավ:

 

Ձնագնաց

Ձնագնացը հայտնագործել է կանադացի Ժոզեֆ-Արման Բոմբարդեն: Միտքն առաջացավ այն ժամանակ, երբ հայրը նրան նվիրեց «Ford T» մոդելի հին մեքենա: Ընդամենը մի քանի օրից մեքենան նա ձևափոխեց և դարձրեց ձնագնաց: Արդեն չափահաս Բոմբարդեն հիմնեց «Bombardier» ընկերությունը, որը մինչև օրս էլ արտադրում է ձնագնացներ:

 

 

 

 

Գովազդ