Ի՞նչ ընթացակարգ է գործում երեխայի հայրության ճանաչման հարցում

Լուրեր

Եթե  զույգի ամուսնությունը գրանցված չէ ՔԿԱԳ-ում, ապա երեխայի հայրության ճանաչման համար ծնողները պետք է ներկայացնեն որոշ փաստաթղթեր:

Անհրաժեշտ է զագսի տարածքային բաժին ներկայացնել երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, համատեղ դիմում՝ հայրության ճանաչման պահանջով, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայականը:

Լինում են դեպքեր, երբ երեխայի հայրության ճանաչումն իրականացվում է դատական կարգով:

Սա այն դեպքում, երբ երեխայի ծնողների ամուսնությունը գրանցված չէ կամ երեխայի ծնողները կամ հայրը` հայրության ճանաչման համար ՔԿԱԳ բաժին դիմում չեն ներկայացրել:

Եթե հայրը հայտ է ներկայացրել մոր մահվան, անգործունակ ճանաչման, գտնվելու վայրը պարզելու անհնարինության, ծնողական իրավունքներից զրկելու մասին, ինչպես նաև մայրը  մերժում է դիմում ներկայացնել ՔԿԱԳ՝ հայրության ճանաչման համար, ապա այս դեպքերում նույպես երեխայի հայրության ճանաչումն իրականացվում է դատական կարգով:

Գործընթացը կարող է կատարվել դատական կարգով նաև երեխայի մոր հայցադիմումի համաձայն: Նման իրավունք ունեն նաև երեխայի խնամակալները:

Հայցադիմումը կարող է ներկայացնել նաև երեխան, սակայն չափահաս դառնալուց հետո միայն:

 

 

 

Գովազդ