Միֆեր և իրականություն զույգ երեխաների մասին

Լուրեր

Միֆ № 1. Զույգ երեխաները ծնվում են միայն կեսարյան հատման ճանապարհով

Ոչ միշտ է այդպես: Լինում են դեպքեր, և քիչ չեն այդ դեպքերը, որ զույգ երեխաները ծնվում են բնական ճանապարհով: Կեսարյան հատումը կախված է երեխաների քանակից և մոր օրգանիզմի առանձնահատկությունից:

Միֆ № 2. Բոլոր զույգերը ծնվում են խնդիրներով

Երեխան ծնվում է, երբ լրանում է հղիության 40 շաբաթը: Լինում են դեպքեր, երբ փոքրիկը կամ փոքրիկները որոշում են ավելի շուտ լույս աշխարհ գալ: Այս դեպքում հնարավոր են որոշակի խնդիրներ:

Միֆ № 3. Բոլոր զույգերի մոտ նույն գեներն ու նույն քրոմոսոմներն են

Միաձվանի երկվորյակների դեպքում՝ այո: Իսկ երկձվանի զուգերն իրար նման են այնքան, որքան մյուս քույր ու եղբայրները: Ի դեպ, նույնիսկ միաձվանի զույգերի դեպքում մատնահետքերը միշտ տարբեր են:

Միֆ № 4. Զույգերից առաջինը ծնվածն առաջինն է ամեն պարագայում

Զույգերը լույս աշխարհ են գալիս ամենաքիչը 1 րոպե դադարով: Այդ մեկ րոպեի ընթացքում ոչ մի կարևոր ու արտառոց բան տեղի ունենալ չի կարող, այդ թվում՝ այնպիսի բաներ, որոնք կազդեն երեխաների բնավորության վրա:

Միֆ № 5. Բոլոր զույգերը էքստրասենսներ են ու կարողանում են միմյանց զգալ հեռավորության վրա

Սրա վերաբերյալ հստակ հետազոտություններ չկան: Զույգերն ու երկվորյակները շատ ժամանակ են միմյանց հետ անցկացնում, բնականաբար, նրանք պետք է միմյանց շատ լավ հասկանան և զգան:

Միֆ № 6. Զույգերին անհնար է տարբերել

Կան զույգ երեխաներ, որոնք նման են միմյանց, ինչպես ջրի երկու կաթիլ,  բայց լինում է նաև ճիշտ հակառակը: Նույնիսկ միաձվանի երկվորյակների դեպքում լինում են նշաններ, որոնց շնորհիվ հնարավոր է լինում տարբերել նրանց:

Աղբյուրը՝ vospitaj.com

 

 

Գովազդ