Զարդեր՝ երեխաների ձեռքով. նոր վայր Երևանում

Լուրեր

Երևանում բացվել է MeAnna Jewelry զարդերի պատրաստման սրահը, որտեղ երեխաները կարող են պատրաստել զարդեր` իրենց համար` իրենց ձեռքերով։

Դա կզարգացնի երեխաների երևակայությունն ու ստեղծագործելու կարողությունը։ Երեխաները կարող են պատրաստել հետաքրքրիր, անվանական զարդեր` թևնոցներ, ապարանջաններ, մազակալներ և այլն։ Պատրաստելով զարդեր հուլունքներից` երեխաների մոտ կզարգանա նաև մանր մոտորիկան։ MeAnna Jewelry Զարդերի պատրաստման սրահ կարող են այցելել երեխաներ՝ սկսած 4 տարեկանից։ Փոքրիկներից բացի, սրահ կարող են գալ նաև մայրիկները և պատվիրել զարդեր՝ իրենց ճաշակով։ Գները մատչելի են` սկսած 2000 դրամից։ Ի դեպ, այցելուները վճարում են միայն տվյալ զարդի գումարը, որը պատրաստում է երեխան։

MeAnna Jewelry Զարդերի պատրաստման սրահը գտնվում է Երևանի հենց սրտում՝ Մաշտոցի 33/2 հասցեում:

 

Հեռ.՝ (+37493) 46 9330 (+37491) 46 9339

MeAnna Jewelry զարդերի պատրաստման սրահը հասանելի է նաև Facebook-ում

Գովազդ