Գիտնականները պարզել են, որ մեծահասակ հայրերի որդիներն ավելի հաճախ են հրաշամանուկներ դառնում. armenpress.am  

Լուրեր

Բրիտանացի եւ աﬔրիկացի գիտնականները պարզել են, որ ﬔծահասակ հայրերի որդիները, երիտասարդ ծնողների զավակների հաﬔմատությամբ, օժտված են այնպիսի բնութագրերով, որոնք նրանց թույլ են տալիս ﬔծ հավանականությամբ դառնալ հրաշամանուկներ:

Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված Է Translational Psychiatry հանդեսում, դրա մասին հայտնել Է Լոնդոնի Թագավորական քոլեջը (Մեծ Բրիտանիա), տեղեկացնում Է «Արﬔնպրես»-ը: Մեծահասակ հայրերի որդիները, ինչպես կարծում են գիտնականները, ավելի շատ կենտրոնացած են իրենց հետաքրքրությունների եւ ավելի քիչ՝ հասարակական խնդիրների վրա. նրանց, որպես կանոն, գրեթե չի հետաքրքրում մյուսների կարծիքն իրենց մասին:

Այդպիսի երեխաների մոտ առաջադիմությունը STEM (Science, technology, engineering, and mathematics) եւ IQ կատեգորիայի դիսցիպլիններում ավելի բարձր Է, քան մյուս հասակակակիցների մոտ: Գիտնականները նման եզրակացությունների են եկել, հետեւելով Մեծ Բրիտանիայից ավելի քան 15 հազար զույգ երկվորյակների զարգացմանը (վարքագծի եւ ճանաչողական ընդունակությունների փոփոխմանը): Այն պատճառներից ﬔկը, որոնք ապահովում են ﬔծահասակ հայրերի զավակների ինտելեկտուալ լավ ցուցանիշներ, մասնագետները համարում են որակյալ կրթությունը:

 

 

Աղբյուրը՝ armenpress.am

Գովազդ