7 բան, որ կարելի է սովորել երեխաներից  

Լուրեր

Կա կարծիք, որ միշտ մեծահասակները պետք է երեխաներին սովորեցնեն ինչ-որ բաներ, բայց եթե ուշադրությամբ հետևեք երեխաներին, ապա կհասկանաք, որ նրանցից շատ բան կա սովորելու:

 

Ի՞նչ կարելի է սովորել երեխաներից:

 

1. Երեխաներն ամբողջ օրը շարժման մեջ են:

 

Երեխաները միշտ շարժման մեջ են, արթնանալու պահից մինչև քնելը զբաղված են ինչ-որ բանով: Նրանք չեն նստում աթոռին, եթե կարելի է հարմարվել հատակին, նրանք չեն քայլում, եթե կարելի է վազել: Երեխաներից օրինակ վերցրեք. շատ շարժվեք:

 

2. Երեխաները շատ չեն ուտում

 

Երեխաների համար կարևոր չէ՝ որքան սնունդ է մնացել ափսեում, եթե նրանք հագեցել են սննդից, ավելին չեն ուտում, եթե, իհարկե, մեծահասակները չստիպեն: Մեծահասակները պետք է հետևեն փոքրիկների օրինակին, հետևեն իրենց սննդակարգին և ժամանակին դադարեն սնվել:

 

3. Երեխաները շատ ճկուն են:

Մեծանալով՝ մենք կորցնում ենք ճկունությունը, որովհետև ապրում ենք նստակյաց կյանքով: Ճկունությունը չկորցնելու համար կարելի է զբաղվել որևէ մարզաձևով կամ  օրվա ընթացքում փորձել  ձգումներ կատարել: Դա կօգնի առողջ մնալ:

 

4. Երեխաները շուտ են արթնանում և շուտ քնում են:

 

Առավոտյան երեխաները լի են էներգիայով: Ե՞րբ եք դուք վերջին անգամ ձեզ այդպես զգացել: Քնի իդելական ժամը 22:00 է, այնպես որ անջատեք համակարգիչն ու հեռուստացույցը և գնացեք քնելու:

 

5. Երեխաներն անկեղծ են:

 

Երեխաները միշտ  ասում են այն, ինչ մտածում են, նրանք  անկեղծ ցույց են տալիս իրենց էմոցիաները: Եթե ուրախ են, ծիծաղում են, եթե տխուր են, լաց են լինում: Մեզ միշտ հասկանալի են նրանց էմոցիաները: Սովորե՛ք երեխաներից: Մի՛ կեղծեք:

 

6. Երեխաներն ուրախանում են մանրուքներից:

 

Երեխաների համար կարևոր չէ՝ նրանք խաղում են թանկարժեք խաղալիքով, թե ոչ: Իսկ մեծահասակները նախընտրում են թանկարժեքը և քիչ են ուրախանում հասարակ բաներից:

 

7. Երեխաներն իրերը նորովի են տեսնում:

 

Երեխաների համար ամեն օրը նոր է: Նրանք նկատում են այնպիսի մանրուքներ, որոնք մեծերը չեն էլ տեսնում: Եթե աշխարհին նայենք երեխաների աչքերով, կլցվենք թարմությամբ, նոր գույներով: 

Գովազդ