Սիրելի մեծեր ու փոքրեր, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում նշում են ուսուցիչների տոնը:
Օրվա ընտրությունը պատահական չէ. 1966թ.-ի այս օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության համատեղ հրավիրված կոնֆերանսում ընդունվեց ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը:
Այսօր Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում:
Շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին ու մաղթում, որ միշտ հպարտանան իրենց կրթած սերունդներով ու այսօրվա աշակերտներն օգտակար լինեն վաղվա ապագայի համար: