Հայկական շուկայում վաճառվող խաղալիքներում հայտնաբերվել են հորմոնալ խանգարում առաջացնող նյութեր. Hetq.am

Լուրեր

Երեւանյան խանութներից մեկում վաճառվող չինական պլաստմասե խաղալիքների մեջ հայտնաբերվել են ֆտալատի չափազանց բարձր կոնցենտրացիաներ:

Այս մասին «Հետք»-ին հայտնեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության գիտաշխատող Քնարիկ Գրիգորյանը:

Ֆտալատը հորմոնալ խանգարումներ առաջացնող քիմիական նյութ է։

Ֆտալատները լայն կիրառություն ունեն արտադրության մեջ։ Դրանք մտնում են խոնավեցնող եւ փափկեցնող քսուքների, լոսյոնների, հոտազերտիչների, օծանելիքների, եղունգների լաքի բաղադրության մեջ։

Դրանք կիրառվում են նաեւ պլաստիկ խաղալիքների արտադրության ժամանակ` խաղալիքներին տալով փափկություն եւ ճկունություն։ Ներթափանցելով օրգանիզմ` ֆտալատները հանգեցնում են օրգանիզմի դիմադրողականության եւ պաշտպանիչ հատկությունների անկմանը, ախտահարում են լյարդը, երիկամները, առաջացնում անպտղություն եւ քաղցկեղ, նյութափոխանակության խանգարումներ, ճարպակալում, դիաբետ, գլխուղեղի զարգացման ընթացքում՝ նեյրոտոքսիկ փոխազդեցություններ։ Տղամարդկանց մոտ ճնշում են սպերմատազոիդների զարգացումը եւ առաջացնում ամորձիների հետաճ, հետեւաբար՝ անպտղություն։

Ավելի խոցելի են համարվում դեռահաս կանայք եւ երեխաները։

Ֆտալատների օգտագործումը մանկական խաղալիքներում փաստացի արգելված է Եվրոպական Միության տարածքում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Թայվանում, Ավստրալիայում եւ այլն։ Դրանց մի քանի տեսակների օգտագործումը սահմանափակված է զանգվածի 0,1 տոկոսի չափով։

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ որոշ տեսակներ, օրինակ, դիբութիլֆտալատը, արգելված են ընդհանրապես:

Լուսանկարում պատկերված խաղալիքները վաճառվում են առանց փորձաքննության եւ տեխնիկական կանոնակարգին անհամապատասխանություններով

Խաղալիքների հետազոտությունն անցկացվել է Ռուսաստանի Գրինպիսի կողմից՝ «Էխո-Սոգլասիե» (ՌԴ), «Էկոլոգիական որոշումների կենտրոն» (Բելառուս), «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» (Հայաստան), «Անկախ էկոլոգիական փորձաքննություն» (Ղրղզստան) եւ «Human Health Institute» (Ղազախստան) հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։

2017 թվականին ԵԱՏՄ հասարակական կազմակերպությունները, որոնք մասնակցում են այս նախագծին, իրենց համախոհների շրջանում հարցում են անցկացրել, թե որ խաղալիքներն արժե փորձաքննության ենթարկել։ Արդյունքում ընտրվել են 16 տեսակի խաղալիքներ։ Ամենաշատ ձայներ էին հավաքել տիկնիկները, լոգանքի խաղալիքները, կենդանիների եւ մուլտիպլիկացիոն հերոսների պլաստմասե ֆիգուրները։ 

Խաղալիքները ձեռք են բերվել Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի մանկական խանութներից, ինչպես նաեւ պատվիրվել են ինտերնետ-խանութներից։ Ապրիլ ամսին նմուշները փոխանցվել են Գրինպիսի Մեծ Բրիտանիայի փորձաքննական լաբորատորիաներ, ինչպես նաեւ Գերմանիայի Eurofins Consumer Product Testing վերլուծական լաբորատորիա։ Ստուգվել է խաղալիքների մեջ ֆտալատների 10 տեսակների առկայությունը։

Քնարիկ Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի խանութներից մեկից գնել է չինական արտադրության «Childrens Toys» անվանումով խաղալիք եւ երեխայի ատամների աճի շրջանում օգտագործվող ծծակ, որոնք ուղարկվել է գործընկեր կազմակերպությանը՝ փորձաքննության նպատակով։

 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Գովազդ