Ի՞նչն Է խանգարում երեխաներին հագենալ քնից. պարզել են գիտնականները. Արմենպրես  

Լուրեր

Մարդու քնի վրա գաջեթների ազդեցության շուրջ ուսուﬓասիրությունների ﬔծամասնությունը ցույց Է տալիս, որ սմարթֆոնները, նոութբուքերը եւ պլանշետները աﬔնից շատ ազդում են երեխաների ու դեռահասների առողջության վրա:

Այդ մասին ասված Է Pediatrics հանդեսում հրապարակված հոդվածում: «Լույսը գլխավոր ժամանակաչափն Է ﬔր ուղեղի համար: Երբ նա երեկոյան ընկնում Է աչքի ցանցաթաղանթի վրա, ﬔլատոնինի կոնցենտրացիան կտրուկ նվազում Է, ինչի պատճառով քունը փախնում Է, խանգարվում են ցիրկադային ռիթﬔրը: Հայտնի Է, որ երեխաների մոտ բիբերն ավելի խոշոր են, քան ﬔծահասակների մոտ, իսկ աչքի ոսպնյակն ավելի թափանցիկ Է: Ուստի երեխաների աչքերն ավելի զգայուն են լույսի նկատմամբ»,-բացատրում Է հետազոտության հեղինակներից ﬔկը՝ Բոուլդերում (ԱՄՆ) գտնվող Կոլորադոյի համալսարանի ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի բաժանմունքի դոցենտ Մոնիկ ԼեԲուրժուան: Նա վերլուծել Է 50-ից ավելի գիտական աշխատություններ, որոնք ուսուﬓասիրել են Էկրանով սարքերի ազդեցությունը 5-ից ﬕնչեւ 17 տարեկան երեխաների առողջության վրա: Հետազոտությունների 90 տոկոսը ցույց Է տվել, որ երեխան որքան շատ ժամանակ Է անցկացնում Էկրանի առջեւ, այնքան վատ Է նա քնում:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ