Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստված աղջիկներից ոչ մեկի մոտ հնարավոր ցավային ախտանիշի ռեակցիա չի եղել. Արմենպրես

Լուրեր

Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մասնակցությամբ քննարկուﬓեր են ﬔկնարկել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստուﬓերի վերաբերյալ:

Քննարկման ﬔկնարկին հիﬓական զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ով ներկայացրեց, որ ծրագրի ներդրման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության վիճակագրությունը, որի ցուցանիշներով Հայաստանը բարձր հիվանդացության երկրների շարքում է:

«2016 թ. գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության 2999 դեպք, գրեթե յուրաքանչյուր տարի դիսպանսեր դիմած հիվանդների ﬕջին թիվը 3000 է, աﬔն տարին նոր դեպքերով է համալրվում: Աﬔն տարի այս հիվանդության հետևանքով մահանում է 120-130 կին: 2016-ին մահացել է 105 կին, 2015-ին՝ 127 կին»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սահակյանը: Ըստ Սահակյանի՝ որպեսզի կանխարգելվեն մահացության դեպքերը, սքրինինգային ծրագիր է իրականացվել դեպքերի վաղ հայտնաբերման համար, ﬕնչդեռ այն կազմակերպված չէր, կանանց կամքին էր թողնված: Արդյունքում՝ ընդհանուր 600 000 կանանցից հետազոտություն է անցել ընդաﬔնը 40%-ը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ