Հակաբիոտիկներ, սալմոնելա և ՄԱՖԱՄ` տեղական հավի մսում․ լաբորատոր փորձաքննության արդյունքները. Հետք

Լուրեր

Վերջերս  «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել ներկրված սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն էին համապատասխանել սահմանված նորմերին։

Մեր ընթերցողների առաջարկով՝ այս անգամ փորձաքննության ենք ներկայացրել տեղական արտադրության հավի մսերը, որոնք իրենց խախտումներով «չեն զիջում» ներկվածներին։

 

Մասնավորապես, ներկայացված 7 նմուշից միայն 3-ն էին անվտանգ։ Մնացած 4-ի մեջ հայտաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է։ 2017թ. դեկտեմբերի 12-ին լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել 7 տեսակի տեղական արտադրության հավի միս։ 

Բոլոր նմուշները եղել են ժամկետի մեջ։

Փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդային արտադրանքի անվտանգության մասին» )նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

 

 

 

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի առաջին կարգի սառեցված բրոյլեր հավի միսը` (առանց փորոտիքի)։

Ապրանքի պիտակի վրա առկա էր ՀՍՏ նշանը, ինչը վկայում է, որ այն արտադրված է և համապատասխանում է Հայաստանում գործող ազգային ստանդարտների պահանջներին։

Պահպանման ժամկետը -180 C -ում՝ 12 ամիս։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի սառեցված բրոյլեր հավի մսի մեջ ՄԱՖԱՄ քանակը 1,6 անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի նորման։

Ավելին, այս նմուշի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ՝ լևոմիցետին՝  0,017 մգ/կգ (թույլատրելի նորման՝ <0,01 մգ/կգ-ից)։

Այսպիսով, այս սառեցված հավի միսը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ