Հռոմի պապը կոչ է արել կանանց չամաչել երեխաներին կրծքով կերակրելուց

Լուրեր

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կանանց կոչ է արել չվախենալ Սիքստինյան մատուռում երեխաներին կրծքով կերակրել։


«Եթե նրանք սկսեն ասել, որ իրենց անհարմար է կամ շոգ է, կամ քաղցած են, կերակրեք նրանց կրծքով և մի վախեցեք, չէ որ դա էլ է սիրո լեզու»,- ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

Այս հայտարարությունը պապն արել է 34 մանուկների մկրտության արարողության ժամանակ։

Աղբյուրը նշում է, որ նախկինոմ ևս պոնտիֆիկը աջակցություն է հայտնել հասարակական վայրերում երեխաներին կրծքով կերակրելու գաղափարին։

 

Աղբյուրը՝ panorama.am

Գովազդ