Հայաստանում սուր շնչառական հիվանդացությունների աճը սեզոնային բնույթ է կրում. Արմենպրես

Լուրեր

Մայրաքաղաք Երևանի մանկական հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով պայմանավորված շուրջ 360 հիվանդ կա: Մասնագետները, սակայն, շտապում են հանգստացնել ծնողներին՝ նշելով, որ սուր շնչառական հիվանդացությունների աճը սեզոնային բնույթ է կրում:

«Արﬔնպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է: «Այս պահին ﬔնք ծանր դեպքեր չունենք: Իրավիճակը համահունչ է սեզոնին»,-ասաց նա:

 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկաբուժության գծով փոխտնօրեն Ալլա Հարությունյանը չբացառեց, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների աճ նկատվում է, նշելով, որ աﬔն տարի նույն պատկերն է: «Մեզ մոտ հիﬓականում ﬕնչեւ երեք տարեկան երեխաներ են: Մենք անում ենք աﬔն ինչ, որ ոչ ﬕ հիվանդ ﬕջանցքներում պառկած չﬓա»,-նշեց նա: «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ Կարﬔլա Պողոսյանը եւս փաստեց, որ սուր շնչառական հիվանդություններով դիﬔլիության աճը սեզոնային բնույթ է կրում: «Մեր հիվանդանոցում շատ ծանր հիվանդներ չունենք: Աﬔն ինչ անում ենք, որ հնարավորինս չﬔրժենք հիվանդներին և ընդունենք նրանց ստացիոնար բուժման»,-ասաց Պողոսյանը, հավելելով, որ ոչ այնքան հիվանդություններն են աճել, որքան դիﬔլիությունը:

Տոնական օրերին իրականացված մշտադիտարկման արդյունքներով սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիﬔլիությունը հիﬓականում եղել է Երևանում։ Հանրապետությունում այս օրերի ընթացքում շրջանառվել են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ