Կեսգիշերին հրավառության դղրդյունից երեխաներն այլևս վեր չեն թռչի. օրենքը խախտողները կպատժվեն  

Լուրեր

Հրավառություն կազմակերպելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը փոփոխությունների կենթարկվի:


Ըստ նախագծի՝ առաջարկվում է առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել:  
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ վերջին տասը տարիների ընթացքում քաղաքացիների կողմից բազմաթիվ բողոքներ են ստացել: 

Քաղաքապետը նաև նշել է, որ ավագանին բնակելի տարածքներում հրավառություն իրականացնելու թույլտվություն չի տրամադրելու, և այդ ռեստորանները չեն կարողանալու ունենալ այդպիսի ծառայություն: «Այսօր արդեն կառավարությունը հաստատեց նախագիծը, սահմանված կարգով դա Ազգային ժողով կգնա և օրենքն ընդունումից հետո շատ արագ կանոնակարգումը կունենանք»,-ասել է քաղաքապետը:

Գովազդ