Մանկապարտեզներում բուժքույրերի հաստիքային միավորները նվազել են, փոխտնօրեններինը՝ ավելացել. armtimes

Լուրեր

Հայաստանում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակում կատարվել են փոփոխություններ: Դրանք հիմնականում կրճատումների տեսքով են:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով սահմանվել է, մասնավորապես, հետեւյալը. նախկինում 3-7 խումբ ունեցող մանկապարտեզներում նախատեսվում էր բուժքրոջ 1 հաստիք, այժմ 3 եւ 4 խմբերի պարագայում այդ հաստիքային միավորը նվազեցվել է 0.75-ի: 8-12 խումբ ունեցող մանկապարտեզում բուժքրոջ 1.5 հաստիք կար: Հիմա պահպանվելու է միայն 1-ը:

Նվազեցվել է նաեւ մանկապարտեզների գլխավոր հաշվապահի հաստիքային միավորների քանակը: Նոր հրամանի համաձայն, մինչեւ 4 խումբ (4-րդը ներառյալ) ունեցող մանկապարտեզներում կարող են գլխավոր հաշվապահներն աշխատել միայն 0.5 դրույքով: Նախորդ հաստիքացուցակով դա չէր վերաբերում 4 խումբ ունեցող մանկապարտեզներին եւ այս դեպքում սահմանված էր գլխավոր հաշվապահի մեկ հաստիք:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում, նոր հաստիքացուցակի համաձայն, հաշվետար-գանձապահներ չեն լինի: Նախորդ հաստիքացուցակով 0.5-1 հաստիք էր սահմանված՝ պայմանավորված մանկապարտեզում առկա խմբերի քանակով:

Նվազեցվել են տնտեսավարի հաստիքային միավորները: Եթե նախկինում մինչեւ 3 խումբ ունեցող մանկապարտեզներում կարող էին տնտեսվարներն աշխատել 0.5 հաստիքով, հիմա 1 եւ 2 խմբերի դեպքում այդ թիվը կլինի 0.25: 4, 5, 6 խումբ ունեցող մանկապարտեզներում 1 հաստիքի փոխարեն 0.5 հաստիք է պահպանվելու:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Գովազդ