Նոր նախագիծ մինչև 3 տարեկան երեխա ունեցող աշխատող մայրերի համար

Լուրեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը ներկայացրել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագիր։

Նախագծով առաջարկվում է՝ ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշումը լրացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման կարգով։

Այսպիսով, առաջարկ է արվում․

  • հստակեցնել աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշները,
  • հստակեցնել ծրագրերում ընդգրկվող շահառուների շրջանակը,
  • ծրագրերն իրականացնել ըստ կոնկրետ թիրախավորված շահառուների` մասնավորապես` աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագիրն իրականացնել միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության ծրագիրն իրականացնել անապահով ընտանիքների անդամ հանդիսացող գործազուրկ անձանց համար, ծրագրերում ընդգրկելիս հաշվի առնել անձանց առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում լինելու հանգամանքը,
  • հստակեցնել այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման ծրագրով գործազուրկին տրվող հավելավճարի չափը և վճարման տևողությունը,
  • աշխատաշուկայում անմրցունակ անձանց գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրման ծրագրի շրջանակներում տրվող աջակցության չափն ու պայմանները,
  • հստակեցնել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի շահառուների շրջանակը` բացառելով գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների անդամների ընդգրկումը ծրագրերում, և ծրագիրն իրականացնել առաջնահերթությունը տալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված մշակաբույսերի մշակման ծրագրերի իրականացմանը: 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել զբաղվածության խնդիրը: Ինչպես նաև մեծացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու  և  երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունները:  


Աղբյուրը՝ iravaban.net

Գովազդ