«Սասունցի Դավիթ» համակարգչային խաղի գրաֆիկան արդեն պատրաստ է

Լուրեր

«Եռաչափ խաղեր պատրաստելը շատ թանկ է Հայաստանում ու դեռ շատ քիչ տարածված», -ասում է «Սասունցի Դավիթ» համակարգչային խաղի գրաֆիկայի ու կոնցեպտի հեղինակ Ռուզաննա Ասրյանը: Էպոսի մոտիվներով խաղի գրաֆիկայի վրա նա աշխատել է մեկ տարի շարունակ՝ նախապես ուսումնասիրելով էպոսի բոլոր կերպարներն ու իրադարձությունները (դիտեք նկարները):

«Բացի գրաֆիկայից ու կոնցեպտից՝ պատրաստ է նաև խաղի սցենարը, սակայն դեռևս խաղի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում»,-ասում է Ռ. Ասրյանը: Անհրաժեշտ են հովանավորներ, քանի որ այսպիսի խաղի ստեղծումը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում: Առաջարկներ եղել են համագործակցել արտասահմանյան ընկերությունների հետ, սակայն հեղինակը չի համաձայնել:

Ըստ սցենարի՝ «Սասունցի Դավիթ»-ն action fantasy (RPG- role-playing game) ժանրում է: Հեղինակի խոսքով՝ խաղի կայացման համար անհրաժեշտ են անիմատորներ, ծրագրավորողներ և մի շարք այլ մասնագետներ: «Պատրաստ եմ համագործակցել, եթե կլինեն խաղի պատրաստման վերաբերյալ առաջարկներ»,-ասում է Ռ. Ասրյանը:

Այժմ հեղինակը ներկայացնում է իր աշխատանքը Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությանը՝ «Լավագույն սցենար», «Լավագույն կերպար» ու «Դիզայն» անվանակարգերում: Մրցույթի մասնակիցների մեծ մասն ուսանողներ են: Առաջնության կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), աջակիցներն են MicroSoft, Sourcio, Plexonic, Tx Systems, Triada, Robert Saakyants Production, P-Art ընկերությունները, Association of Modern Technologies Professionals ասոցիացիան և National Professional Cybersport League-ն:

PCNews.am

Գովազդ