10 տարվա սպասումից հետո լսվեց մանկան ճիչ  

Լուրեր

10 տարվա անպտղությունից հետո «Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն»-ի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի, մանկաբարձ֊գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանի և Լիլիթ Սուվարյանի անմիջական միջամտությամբ ծնվեցին երկվորյակներ (աղջիկ և տղա, ծնողների անունները չենք հրապարակվում` նրանց խնդրանքով):

Երջանիկ մայրն ու փոքրիկներն իրենց շատ լավ են զգում և պատրաստ են տուն գնալ:

Ամուսինները շնորհակալ են «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմին, տնօրինությանը, հղիության ընթացքը վերահսկող գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանին, կեսարյան հատումն իրականացրած գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանին և «Արագիլ» բարեգործական հիմնադրամին:

Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին, փոքրիկներին էլ մաղթում անամպ, առողջ մանկություն:

 

 

 

 

Գովազդ