Երևանի խաղահրապարակներում հողը հագեցած է ծանր մետաղներով. Հետք

Լուրեր

Մայրաքաղաքի մանկական խաղահրապարակներում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ հողում քրոմի պարունակության սահմանված թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ են արձանագրվել 29 նմուշներից 26-ում:

Ըստ «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանի՝ փորձաքննությամբ պարզվել է, որ խաղահրապարակները եւ շրջակա տարածքները հագեցած են ծանր մետաղներով:

 «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը շարունակում է մայրաքաղաքի մանկական խաղահրապարակների ուսումնասիրությունները:

Նախկինում հայտնաբերված խնդիրներին գումարվել են նորերը: Ուսումնասիրության առաջին փուլում, հիշեցնենք, պարզվել էր, որ խաղահրապարակներում տեղադրված սարքավորումները, մեղմ ասած, անվտանգ չեն երեխաների կյանքի եւ առողջության համար:

Կազմակերպությունը Երեւանի վարչական շրջանների 26 խաղահրապարակների ինչպես բակային խաղահրապարակներում տեղադրված սարքավորումների անմիջական շփման հատվածներից, այնպես էլ սարքավորումների հարակից տարածքներից եւ ավազամաններից վերցված 29 փորձանմուշները հանձնել է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատորիա:

Ռենտգենֆլյուորեսցենտային տարրալուծման եղանակով (XRF, X-5000 (Օլիմպուս,Innov X systems., ԱՄՆ) հետազոտվել են հողի եւ ավազի մեջ 10 ծանր մետաղների առկայություն (քրոմ, վանադիում, ցինկ, արսենիում, մոլիբդեն, պղինձ, նիկել, կապար, կադմիում եւ սնդիկ):

Ստացված տվյալները համեմատվել են կառավարության 2005 թվականի 92-Ն որոշման՝ «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի» հետ:

 Հողում քրոմի պարունակության ՍԹԿ գերազանցումներ արձանագրվել են 29 նմուշներից 26-ում:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ