Դեղերը դեղատոմսով վաճառելու որոշման  դրական և բացասական կողմերը. մեկնաբանում են մասնագետները

Լուրեր

Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2018 թվականի մարտի 1-ից  Հայաստանում գրանցված դեղերի մի մասը սկսեցին վաճառել բացառապես դեղատոմսի առկայությամբ:   

«Մանկական դեղերից դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկները, հորմոն ու կոդեին (սրանք հիմնականում հազի համար նախատեսված դեղերն են) պարունակող դեղերը,-մեզ հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբույժ Նոնա Եղոյանը:

«Ես կողմ եմ այս նախաձեռնությանը, քանի որ իրականում միայն այս կերպ կարելի է վերահսկել  տիրող բարձիթողի վիճակը: Հաճախ ծնողները, առանց բժշկի հետ խորհրդակցելու, սկսում են ինքնաբուժությամբ զբաղվել: Երեխաների պարագայում սա առավել քան վտանգավոր է:

Իհարկե, կարծում եմ, որ մեխանիզմը դեռ լավ մշակված չէ: Կան բացեր և դեռ չհասկացված կետեր:  Բայց  հույս ունեմ՝ գործընթացը ժամանակի ընթացքում համակարգված բնույթ կստանա:  Ես ողջունում եմ նախարարության այս քայլը», -ասաց Նոնա Եղոյանը:

«Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանը ևս դրական է գնահատում կառավարության այս որոշումը։

«Բավականին լավ նախագիծ է։ Կարծում եմ՝ այսպիսի որոշման կարիք վաղուց ունեինք,  քանի որ, իմ համոզմամբ, երեխան դեղեր պիտի ընդունի միայն բժշկի ցուցումով և ոչ թե հարևանի կամ բարեկամի խորհրդով։ Քանի որ նախագիծը նոր է, բացասական կողմերին կդժվարանամ անդրադառնալ»։

Իսկ N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ  Գոհար Քյարունցի կարծիքով՝   օրենքի այս նախագծում բացասական կողմերը  շատ են։  Մանկաբույժի  համոզմամբ՝ մնախքան օրենքի ուժի մեջ մտնելը որոշակի աշխատանքներ պետք է տարվեին թե՛ բժիշկների, թե՛ դեղատների աշխատակիցների հետ։

«Օրինակ այն, որ դեղատոմսերը սահմանափակ քանակով են թողարկվել, կարծում եմ՝ արդեն  խնդիր է։ Թեև դեղերի դուրս գրման նոր կարգը արդեն մարտի մեկից գործում է, բայց երկրում ոչ բոլոր բժիշկներն ու բուժհաստատություններն են ապահովված դեղատոմսերի ձևաթղթերով: Բացի այդ, ինձ համար այս նախագծի թերի կողմերից է այն, որ բժիշկը իրավաբանորեն պաշտպանված չէ։ Նա չգիտի՝ որ քայլի դեպքում իրեն ինչ է սպասվում։  Դեղերի նոր ցուցակի մասին, որ պետք է դեղատոմսով վաճառվի, ոչ մի իրավական ակտ չկա,»-ասում է Գոհար Քյարունցը։

Բժշկուհու կարծիքով՝ այս որոշումը կավելացնի անիմաստ գրագրությունը ու կդառնա  հերթերի պատճառ։

 «Նախագիծի լավ կողմերից է այն, որ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, քանի որ բժիշկ-դեղատուն օղակը այլևս չի գործի։ Նոր օրենքի համաձայն՝ բժիշկն իրավունք չունի դեղատոմսում դեղի անվանումը գրել։ Մենք նշում ենք միայն դրա ազդող նյութը: Այսինքն՝ եթե նախկինում բժիշկը կարող էր ուղորդել հիվանդին, թե որ ընկերության դեղը պետք է գնի, այս նախագծով դա բացառվում է։ Հիվանդը ինքն է դեղատանը խորհրդակցում  աշխատակցի հետ ու ընտրում  իր գրպանին հարմար տարբերակը։ Անկախ ամեն ինչից,  կարծում եմ, կարելի էր դեղերի մի որոշակի չափաբաժին, օրինակ, առանց դեղատոմսի բաց թողնել, քանի որ, եթե, օրինակ, երեխայի մոտ կա կրուպ հիվանդությունը,  ծնողը բժշկի հետ խոսելուց հետո երեխային տալիս է  դեքսա պարունակող հաբերը, բայց այս որոշումից հետո ծնողը չի կարող ինքը գնել դեղը, այլ պարտադիր պետք է կա՛մ դիմի շտապ օգնություն, կա՛մ պոլիկլինիկա։ Իսկ ինչ անի ծնողը ոչ աշխատանքային օրերին կամ գիշերվա ժամերին»։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ  Լիլիթ Ավետիսյանն էլ այս նախագծի ճիշտ  գործարկման հարցում շատ է կարևորում բժշկի բարեխիղճ մոտեցումը։

«Նախագիծը լավն  է, բայց շատ կարևոր է, թե ինչպես կվարվեն բժիշկները, ինչպիսի նշանակումներ կանեն։ Բժիշկը չպետք է խնդիր սարքի հիվանդին մի  թուղթ տալը։ Կարծում եմ՝ այս ծրագիրը հրաշալի արդյունք կունենար, եթե  մեր բոլոր քաղաքացիները ունենային բժշկական ապահովագրություն»։

N:3 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկաբույժ Ալլա Մելքոնյանը կարծում է, որ նախագիծը դեռ շատ  խնդիրներ կառաջացնի։

«Բացասական վերաբերմունք ունեմ այս որոշման նկատմամբ։ Պատահական չէ, որ մեր հարևան Վրաստանում այս նախագիծը ընդունվեց ու կարճ ժամանակ անց չեղարկվեց։ Սա շատ ժամանակակատար ու անհիմն պրոցես է, որը մեր հասարակությանը շրջանում հավելյալ խուճապ կառաջացնի։ Մատուցվող ծառայությունների որակի անկում կլինի, կավելանան հերթերը, կբարդանա շտապ օգնության աշխատանքը»։

Դեղերի բաց թողնման կարգի մասին հետաքրքրվեցինք նաև Առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը մեզ փոխանցեց, որ բոլոր մանրամասները ներկայացվում են նախարարության կայքում, որտեղ քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

 «Այս փոփոխությունը նպատակ ունի բարձրացնել բժշկական օգնության որակը: Եվրոպական երկրներում այս պրաակտիկան վաղուց է կիրառվում։ Դուք չեք գտնի գեթ մեկ զարգացած երկիր, որտեղ առանց բժշկի կողմից տրված դեղատոմսի հնարավոր լինի լուրջ դեղեր գնել: Մենք քաղաքակիրթ ու հանրօգուտ քայլ ենք կատարում»,-ասաց Անահիտ Հայթայանը:

Նրա կարծիքով՝ այս քայլը որևէ խնդիր չի առաջացնի, քանի որ պոլիկլինիկաներում բուժօգնությունը անվճար է, իսկ հանրության շրջանում խուճապը անհիմն է:

 «Ինչ վերաբերում է պոլիկլինիկաներում գոյացող հերթերին, կարող եք շրջել ու ինքներդ համոզվել, որ նման բան չկա»,-ասաց Հայթայանը:

 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱՆ-ի կողմից հաստատված՝

ԱՌԱՆՑ ԴԵՂԱՏՈՄՍԻ ՏՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԽՄԲԵՐ

ԱՌԱՆՑ ՑԱՎԱԶՐԿՈՂ, ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ, ՋԵՐՄԻՋԵՑՆՈՂ ԴԵՂԵՐ

պարացետամոլ (պանադոլ, ցետամոլ, ցեֆեկոն, էֆերալգան, պարամոլան, ցետամոլ), մետամիզոլ (անալգին), ացետիլսալիցիլաթթու (ասպիրին,ուպսարին), իբուպրոֆեն (բրուֆեն, նուրոֆեն, միգ, իբուպար, իբուֆեն, պերուֆեն, նուրոտոն, ֆասպիկ, կաֆետին լեդի, իբունոկ, իզիգել), դեքսկետոպրոֆեն (դեքսալգին), համակցություններ՝ ասկոֆեն, ցիտրամոն, նևրալգին, սոլպադեին ակտիվ, պանադոլ էքստրա, քաֆետին էսսի նեքստ, այլ՝գլուկոզամին և քոնդրոիտին պարունակող դեղեր (խոնդրո ռից, թերաֆլեքս, ստրուկտում, արտրա ֆորտե), նուկլեո ֆորտե

 

 ՏԵՂԱՅԻՆ ՑԱՎԱԶՐԿՈՂ ԴԵՂԵՐ

 

Կետոպրոֆեն, Դիկլոֆենակ (վոլտարեն, վուրդոն, նակլոֆեն, օլֆեն, դիկլակ, դիկլարեն,կլաֆեն), ացեկլոֆենակ (աիրտալ), ֆենիլբուտազոն (բուտադիոն), ինդոմետացին, ինդովազին, էսպոլ, ռեպարիլ, արմալգոն, բենգեյ, դիպհիտ, ապիզարթրոն, վիպերալ, կապսիկամ, վիպրոսալ, նայատոքս, դիմեքսիդ, դիպ ռելիֆ, ֆինալգոն, գևկամեն

 

ՄՐՍԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԲՈՒԽԻ ԴԵՂԵՐ

 

գրիպոստադ, գրիպոֆլյու, անտիֆլու, ֆերվեքս, քոլդրեքս, անտիգրիպին, անտիքոլդ, թերաֆլյու, լինկաս օռվի, քաֆետին քոլդ, կորոլդ-աստերիա, մաքսիքոլդ, վոկհարդ քոլդ ռելիֆ, գրիպպոտոն, էքսեդրին, ռինզա, ֆլյուրեմանվի,անվիռեմ

 

ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՂԵՐ

 

քլորհեքսիդին (բիսի, դենտահեքս, հեքսիլոք դենտա) համակցություններ՝ էլուդրիլ, հեքսիմետ դենտա, հեքսիլոք դենտա մենթոլ, հեքսիմետ դենտա մենթոլ, մետրոմեզոլ դենտ, ստոպանգին, հեքսորալ, խոլիսալ, տանտում վերդե, սոլկոսերիլ դենտալ, դենտինոքս, լիզոբակտ, ստոմագել, կամիստադ, մարասլավին, սանագել, գրամիդին, անգինովագ, տրախիսան, անգալ կիտրոն, ակվա մարիս, ֆալիմինտ, սեպտոլետե, օրասեպտ, ստրեպտսիլս, թերաֆլյու լար, հեքսասպրեյ, անտի անգին, կամետոն, հեքսալիզ

 

ՀԱԿԱՀԱԶԱՅԻՆ ԵՎ ԽՈՐԽԱԲԵՐ ԴԵՂԵՐ

 

 հերբիոն, բրոնխիկում, դր էայս բրոնխոսեպտ, մուկալտին, պրոսպան հազի դեմ, հեդելիքս, ումկալոր, ալտե, լինկաս, կոդելակ բրոնխո, տրավիսիլ, դոկտոր մոմ, դեղահատեր հազի դեմ, նո դոլ բրոնխո, ացց, ֆլուիմուցիլ, բրոմհեքսին, բրոնխոբոս, ֆլուիֆորտ, ամբրոքսոլ (աբրոբիոն, ամբրոհեքսալ, լազոլվան, ֆլավամեդ, հալիքսոլ, աքսոլ), սինեկոդ, օմնիտուս, լիբեքսին, բրոնխոբրյու, էքսպեկտորանտ, ստոպտուսին, դիմեկս

 

ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԴԵՂԵՐ

 

ռեմանտադին, օքսոլին քսուք, ացիկլովիր քսուք (հերպևիր, զովիրաքս), պենցիկլովիր, հերպֆերոն, կագոցել, արբիդոլ, ինգավիրին, ամիքսին, լավոմաքս, էրգոֆերոն

 

 ԱԿԱՆՋԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՂԵՐ

 

օտիբրյու, օտիպաքս, օտոֆիքս, օտիրելաքս, ֆուրալգին, օտիկային

 

ՔԹԻ ԿԱԹԻԼՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԴԵՂԱՁԵՎԵՐ

 

ֆենիլէֆրին(նազոլ կիդս), օքսիմետազոլին (նազիլոք, նազիվին, նազոլ, նոզակար, օքսիվին), քսիլոմետազոլին (գալազոլին, գալոզիլոք, գրիպոստադ ռինո, դլիանոս, ռինոմարիս, ռինոստոպ, սնուպ, տիզին, տոնոզոլին, քսիմելին,օտրիվին, գրիպպոտոն ), նաֆազոլին (նաֆթիզին, սանորին, սանտոլ, պրոկուլին), մորեալ, սալիպան, սալին, համակցություններ՝ սեպտանազալ, դելուֆեն, սեպտոակվա, պինոսոլ, վիբրոցիլ, քսիլոպան

 

ԱՉՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՂԵՐ

 

արցունք բնական, ալբուցիդ, օֆտագել, պրոկուլին, մոնտեվիզին, վիզին, վիզոպտին, լեկրոլին

 

 ՓՈՐԿԱՊՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՂԵՐ

 

սենադե, սենադեքսին, ռեգուլաքս, գուտալաքս. գլիցերին մոմեր, գլիցելաքս, չոկոլաքս, ֆրանգուլաքս, բիսակոդիլ, մագնեզիումի սուլֆատ, միկրոլաքս, լակտուլոզ (դյուֆալակ, լաքսալակ, պերիստալիդ, տրանսուլոզա), մակրոգոլ ( ֆորտրանս, ֆորլաքս)

 

ԴԻԱՐԵԱՅԻ (ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ) ԲՈՒԺՄԱՆ ԴԵՂԵՐ

 

 լոպերամիդ (իմոդիում), ռեհիդրոն, սմեկտա, նեոսմեկտին, ակտիվացված ածուխ, բիֆիդումբակտերին, բիֆիֆորմ, լակտո ջի, լինեքս, էնտերոլ, էնտերոժերմինա, ացիպոլ, էնտոբան

 

ՀԱԿԱԱԼԵՐԳԻԿ ԴԵՂԵՐ

տավեգիլ, սուպրաստին, ալերգոզան, ֆենիսիտիլ,կեստին, պսիլո պալզամ, ցետիրիզին (ալեր, զոդակ, լետիզեն, պարլազին, զիրտեկ), լևոցետիրիզին (զիրտեքսիզ, կոնտրահիստ, պոլեզին, ցեզերա, քսիզալ, զոբրալ), լորատադին (կլարիսենս, կլարիտին, էրոլին, լոմիլան), դեսլորատադին (դարեք, դեսա, էրիուս, կլարիքսիզ, լորդեստին), դիազոլին, ալերգոդիլ, թելֆաստ, ֆեքսոդին,ֆենկարոլ

 

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ ԵՎ ՄԻԿՐՈԷԼԵՄԵՆՏՆԵՐ

վիտամիններ Ա, Ե, Ց, ասկորբինաթթու գլյուկոզով, բենֆոթիամին, կալցիումի գլյուկոնատ, մագնեզիում, մագնեզիումի օրոտատ, պոլիվիտամիններ և միկրոէլեմենտներ (աեվիտ, ամիվիտ, կալցիում Դ3, կալցեմին, վիտրում, պիկովիտ, մուլտի տաբս, մուլտիմաքս, սուպրադին, էլեվիտ պրոնատալ, պրեգնավիտ, կոմպլիվիտ, մակրովիտ, տրիովիտ, անգիովիտ, պրեֆետալ, օլիգովիտ, կալցինովա, մագնե Բ6, մագնելիս Բ6, բիոլեկտրա մագնեզիում, պանագին, ասպարկամ, մագներոտ,ձկան յուղ), յոդբալանս

 

ՄԱՇԿԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՂԵՐ

 սինթոմիցին քսուք, ստրեպտոցիդ քսուք, լեվոմեկոլ, դերմազին, արգոսուլֆան, սիլվադև, սուլֆարգին, հիդրոկորտիզոն քսուք, մեթիլուրացիլ քսուք, հեքսիմետ դոնդող, հեքսիմետ մենթա դոնդող, ապիլակ քսուք, մաքսիբիոտիկ, բանեոցին, կոնտրակտուբեքս, ֆուրասոլ, մեկոլ, իլոն, դրապոլեն, բալասանային նրբամածուկ, օլազոլ

 

ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՏԻՍԵՊՏԻԿՆԵՐ

քլորհեքսիդին (հեքսիկոն, հեքսիլոք), ցիտեալ, ռիվանոլ, ֆուրացիլին, բորաթթու, պովիդոն յոդ (բետադին, բետադինոկ, բետայոդին, յոդոգել), յոդ, յոդինոլ, ադամանդյա կանաչ, ֆորմիդրոն, դերմոբակտեր, բժշկական սպիրտ

ԱԿՆԵԻ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՂԵՐ

ակնե ուոշ, անտի ակնե, կուրիոզին, սիլկադերմ, վիտասիլկ, սկինորեն

 

ԳՈՐՏՆՈՒԿԻ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՂԵՐ

սալիցիլաթթու (վերուֆիլմ)

 

ՈՋԼԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐ

պերմեթրին (պեդեկս, պեդիլին, անտիլայս), բենզիլ բենզոատ(բե-բո)

 

Արփինե Մուրադյան

Գովազդ