Կաթ՝ ոսկեգույն ստաֆիլակոկով, աղիքային ցուպիկով, բուսական յուղով և բարձր ՄԱՖԱՄ-ով. Հետք

Լուրեր

Այս անգամ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 13 արտադրողի կաթ, որոնցից 5-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, ոսկեգույն ստաֆիլակոկ, բուսական յուղ և ՄԱՖԱՄ բարձր քանակ։

Փորձաքննությունն իրականացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ։

«Հետք»-ը, ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ կատարել է գնում՝  խանութից, ՍԱՊԾ-ն՝ նմուշառում՝արտադրամասերից։

!!!  Հրապարակման պահին փորձաքննված խմբաքանակն այլևս առկա չէ. կաթի պահպանման ժամկետը 3-5 օր է։

 

Կաթը լայն սպառում ունեցող սննդատեսակ է։ Դրա մեջ կան մարդու օրգանիզմի համար կարևոր մի շարք բաղադրատարրեր, ինչպիսիք են՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, վիտամիններն ու հանքանյութերը։ Սա, իհարկե, լավագույն տարբերակում։

Ինչպես ցանկացած սննդատեսակ, կաթի որակը ևս ունի իրավական մի շարք կարգավորումներ, որոնց պետք է համապատասխանի։

Մասնավորապես՝ անարատ կաթի մեջ չի կարող լինել բուսական յուղ, որը էժան հումք է և օրգանիզմի կողմից դժվար է յուրացվում: Դրա օգտագործման հիմնական դրդապատճառը գումար խնայելն ու մեծ շահույթ ստանալն է:
Կաթի որակը կարգավորվում է կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի ՝«Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների մասին» 1925-Ն որոշումըՍննդամթերքի անվտանգության մասին» օրենքը, ՄՄ ՏԿ  033/2013` «Կաթի և կաթնամթերքի անվտնագության մասին», ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011՝  «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» տեխնիկական կանոնակարգերով:

Բացի այդ, կաթը, ըստ կառավարության՝ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության գնահատման մեթոդաբանության որոշման,  բարձր ռիսկայնություն ունեցող (ռիսկայնության միավորը՝ 30) մթերք է, հետևաբար դրա մակնշման վրա կարևոր է EAC (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը։

Վերջինս հավաստում է, որ տվյալ ապրանքն անցել է համապատասխանության բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։

Այդ նշանը պարտադիր պայման է ԵԱՏՄ շուկայում  իրացվող սննդամթերքի համար։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Գովազդ