Շնորհավոր բոլոր մայրիկների, քույրիկների, տատիկների ու պարզապես կանանց տոնը

Լուրեր

Այսօր մարտի 8-ն է՝ կանանց միջազգային տոնը, որի հիմքը դրվեց, երբ 1857 թ. մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլագործները երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձերից և աշխատանքի ոչ բարենպաստ պայմաններից:

Իսկ արդեն 1914 թվականից օրը մտավ տոնացույց:

«Իմ փոքրիկ»-ը շնորհավորում է բոլոր  փոքրիկների մայրիկներին, քույրիկներին, տատիկներին, հորաքույրներին ու մորաքույրներին: Մենք վստահ են, որ դուք ձեր  գեղեցկությամբ ու ջերմությամբ էլ ավելի տաքուկ եք դարձնում  գարնան ամենագեղեցիկ տոնը՝ մարտի 8-ը: Ճիշտ է, այս տոնը սկիզբ առավ դժգոհության ալիքի տակ, բայց դա տարիներ առաջ էր, ու եկեք հավատանք, որ բոլոր դժգոհություններն ու գանգատները միայն անցյալ ժամանակով կհիշվեն:

«Իմ Փոքրիկ»-ը բոլոր կանանց  ուզում է տեսնել գարնան ծաղիկների պես գունավոր տրամադրությամբ, առողջ, անկորուստ, վերելքներով ու ամենակարեւորը՝ մայրացած: Վայելեք ձեր բոլոր տոները ամենատաքուկ միջավայրում՝ ընտանիքում:

 

Մանկական հավատարմությամբ՝ Իմ Փոքրիկ

Գովազդ