«Նավապետ Քիդի Գանձերի կղզում»  հաճելի ժամանցն ապահովված է

Լուրեր

 «Նավապետ Քիդի Գանձերի կղզին» զվարճանքների փակ կենտրոն էորը հագեցած է տարբեր ատրակցիոններով և խաղային ապարատներով։ Կենտրոնում գործում են մոտ 60 ատրակցիոններ, որոնք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար։

Առաջարկվող խաղերի տեսականին պարբերաբար թարմացվում է: Այս պահին «Նավապետ Քիդի Գանձերի կղզում» ներկայացված է վեց նոր խաղ:

«Իմ փոքրիկ»-ը այցելեց զվարճանքի կենտրոն՝ զրուցելու տնօրեն Աննա Մելքոնյանի հետ, ծանոթանալու կենտրոնի գործունեությանն ու առաջարկվող նոր խաղերին:

Ի՞նչ սկզբունքով են ընտրվում խաղերը։

-Խաղը ընտրելիս փորձում ենք բավարարել հաճախորդի պահանջները։ Ընտրում ենք այնպիսի խաղեր, որոնք առավել կհետաքրքրեն մեր հաճախորդին։ Տարիների ընթացքում մեր կուտակած փորձը թույլ է տալիս մեզ ճիշտ կողմնորոշվել։

Շատ ուրախանում ենք նաև այն փաստից, որ երկրում կա առողջ մրցակցություն։ Դա մոտիվացնում է ու նպաստում առաջարկվող ծառայությունների որակի բարձրացմանը։  Մեր կենտրոնը միշտ հետևում է շուկային, այցելուների  պահանջներին։ Փորձում ենք լինել լավագույնը, անում ենք մեր գործը ու ծնողին ընտրության հնարավորություն ենք տալիս:

Ծնողները կարող են հանգիստ  լինել։ Կենտրոնում անգվտանգ է։

Մենք ունենք համակարգ, որը թույլ չի տալիս երեխային միայնակ դուրս գալ խաղահրապարակից։ Երեխաները ունեն հատուկ թևկապներ, և միայն ծնողը կարող է իր քարտի միջոցով երեխային դուրս բերել խաղահրապարակից։


Կենտրոնում երեխաներին հատուկ մոտեցում է ցույց տրվում։

Մեր աշխատակիցները ունեն համապատասխան որակավորում։ Մանկավարժներ են, որոնք ունեն երեխաների հետ շփվելու և աշխատելու փորձ։ Նրանք իրենց ուշադրության կենտրոնում կարող են պահել միանգամից մի քանի երեխայի։

Մենք մեծ հաճույքով աշխատում ենք բոլոր երեխաների հետ։ «Նավապետ Քիդի Գանձերի կղզի» գալիս և ժամանակ են անցկացնում խնդիրներ ունեցող երեխաները ևս։ Մենք շատ ուրախ ենք, որ ծնողը իր երեխային բերում է մեզ մոտ։ Այս դեպքում հատուկ մոտեցում ենք ցույց տալիս այդ երեխային։ Նրա հետ ժամանակ է անցկացնում համապատասխան մասնագետը։

Հաճելի է  ոչ միայն երեխաներին, այլև ծնողներին։

Մենք ոչ միայն փորձում ենք հետաքրքիր դարձնել երեխայի ժամանցը, այլև ուզում ենք հարմար միջավայր ստեղծել ծնողների համար։ Մանկական խաղահրապարակում  տեղադրել ենք տեսախցիկներ։ Երևան Մոլի տարածքում ծնողը կարող է գնումներ կատարել կամ ԿինոՊարկում հանգիստ ֆիլմ դիտել  և միևնույն ժամանակ ինտերնետային հավելվածի միջոցով  իր երեխային հետևել։

Իսկ գնելով KinoPark-ի տոմս՝ հաճախորդը կստանա  50% զեղչ խաղահրապարակում։

Այցելուները կուտակում են միավորներ, կատարում գնումներ։

Խաղերի ընթացքում երեխաները կուտակում են միավորներ, որը հետո ծախսում են «Մեգա Թոյս» խանութում։ Կարելի է ասել՝ այն «Նավապետ Քիդի գանձարանն է»։ Հաճախորդները պետք է կղզում «ոսկիներ աշխատեն», որոնք էլ հետո կծախսեն։

Միավորներ հավաքելուց բացի, կենտրոնում արդեն գործում է Cashback համակարգ։ Նախորդ  տարվա  սեպտեմբերից մենք հաճախորդին տրամադրում ենք 5% cashback. յուրաքանչյուր գնումից հետո հաճախորդը միավոր է կուտակում դրամարկղում։ Իսկ արդեն որոշակի cashback կուտակելուց հետո նա կարող է այդ գումարն օգտագործել խաղերից օգտվելու համար։ Այսինքն՝ մի քանի անգամ իրենք գալիս են խաղալու, վճարում են, իսկ հետո արդեն կարող են վճարել իրենց  cashback քարտի միջոցով։

Կենտրոնում ունենք նաև բոնուսային համակարգ։ Քարտը միանվագ լիցքավորելու դեպքում հաճախորդը ստանում է բոնուսներ, օրինակ՝  կարող եք գնել 5000 և 10000  դրամ արժողությամբ քարտեր և ստանալ համապատասխանաբար 1000 և 3000 դրամ բոնուս։

Ծնողը կարող է մեզ մոտ կազմակերպել երեխայի տարեդարձը, վճարել  40 000 դրամ, ու ստանալ ևս  15 000 դրամ բոնուս։ Իսկ մենք հաճելի ժամանց կկազմակերպենք իր երեխայի ու նրա ընկերների համար։

 «Նավապետ Քիդի Գանձերի կղզում» ունենք նորաբաց սրճարան, որտեղ կարելի է կազմակերպել միջոցառումներ։ Տոներին ևս ունենում ենք հետաքրքիր ծրագրեր ու միջոցառումներ։

Խաղեր, որոնք նորություն են հայաստանյան շուկայում

«Star Wars» (պինբոլ)մեր երկրում այն ամերիկյան արտադրության նմանատիպ առաջին խաղն է։ Ատրակցիոնի բոլոր հատվածները աշխատում են, պտտվում հաճելի երաժշտության ուղեկցությամբ:  Խաղալու ընթացքում հաճախորդները մեծ բավականություն են ստանում։

Հաճախորդներ ունենք, ովքեր այցելում են կենտրոն՝ հատուկ այս խաղը խաղալու համար։ Այս պահին այն մեր կենտրոնի ամենասիրելի ու ամենալավ խաղերից մեկն է։

 

«Luigi’s Mansion Arcade»-ը  ևս շատ հետաքրքիր խաղ է։ Խաղի ընթացքում երեխաները հետապնդում են ուրվականներին։ Դառնում են  ուրվականների որսորդներ և  փոշեկուլներով փորձում են ոչնչացնել ուրվականներին։ Երեխաների համար խաղը էլ ավելի հետաքրքիր է դառնում, քանի որ իրենց զենքը հատուկ կոճակներով աշխատող  փոշեկուլն է։

«The Simpsons Soccer»-ը  ֆուտբոլ է, որը շատ է  հետաքրքրում  մանուկներին։ Իրենք շատ մեծ հաճույքով խաղում են, փորձում են միավորներ շահել։ Այդ միավորները  կուտակում են ու «Մեգա Թոյս» խանութից գնումներ կատարում:

 

«Angry Birds Arcade»-ը շատ հայտնի  խաղ է։ Դեռ տարիներ առաջ մարդիկ իրենց հեռախոսներով  էին խաղում, իսկ այսօր մեր կենտրոնը փորձում է առավել իրական միջավայր ստեղծել խաղի համար։

«Gold Fishin»-ը գնդակներով խաղ է։ Մենք հասկացել ենք, որ մեր հաճախորդները առավել շատ սիրում են ակտիվ խաղեր, որտեղ կան լուսային էֆեկտներ, հաճելի երաժշտություն, այդ իսկ պատճառով ձեռք բերեցինք այս խաղը։

 

«Stinky  Feet»-ը կենտրոնի ամենազվարճալի խաղերից մեկն է։ Երեխաները հատուկ վահանակի միջոցով փորձում են լողացնել կեղտոտ հերոսին։

Աննա Մելքոնյանի խոսքով՝ կենտրոնում ամեն բան արվում է` հաճախորդների համար ուրախ, հաճելի և օգտակար ժամանց կազմակերպելու համար:

 

 

Գովազդ