Սրտի բնածին արատները հնարավոր է արդեն հայտնաբերել հղիության 18-20 շաբաթականում

Լուրեր

Ժամանակակից բժշկությանը հաջողվել է հղիության 18-20 շաբաթական ժամկետում հայտնաբերել պտղի մոտ առկա սրտի բարդ անոմալիաները:


Վերջին սերնդի Voluson E8 ուլտրաձայնային սարքավորման միջոցով  նմանատիպ հետազոտություն կատարվում է նաև «Շենգավիթ» ԲԿ-ում՝ մանկական սրտաբան Քրիստինե Կարապետյանի կողմից:

Էխո սրտագրության զարգացումը հնարավորություն տվեց ներերգանդային փուլում գնահատել պտղի սրտի անատոմիական կառուցվածքը և ախտորոշել բարդ արատների հավանականությունը:

Ըստ ԱՀԿ տվյալների՝ պտղի մոտ սրտի բնածին արատը տարածվածության առումով 3-րդն է կենտրոնական նյարդային և հենաշարժիչ համակարգերի արատներից հետո:

Յուրաքանչյուր տարի ծնված 1000 երեխայից 9-10-ն ունեն այս խնդիրը: Հայաստանում տարեկան միջինy 45.000 երեխա է ծնվում, որից 400-450-ն ունենում են սրտի բնածին արատ:


Հերթագրման, լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 77 560 560 հեռախոսահամարով:

Գովազդ