2011թ-ի առաջին եռամսյակում որդեգրվել է 45 երեխա

Լուրեր

Ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ` հանրապետությունում որդեգրումների թիվն ավելացել է 3-ով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գեւորգ Մանուկյանը, 2011թ-ի առաջին եռամսյակում որդեգրվել է 45 երեխա, որից 20-ն օտարերկյա ընտանիքների կողմից:

2010 թվականի առաջին եռամսյակում որդեգրվել է 41 երեխա, որից 24-ն օտարերկրյա ընտանիքների կողմից: Գ. Մանուկյանի խոսքով` հիմնականում որդեգրվածները 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաներ են: ՀՀ

Ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ` հանրապետությունում որդեգրումների թիվն ավելացել է 3-ով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գեւորգ Մանուկյանը, 2011թ-ի առաջին եռամսյակում որդեգրվել է 45 երեխա, որից 20-ն օտարերկյա ընտանիքների կողմից:

2010 թվականի առաջին եռամսյակում որդեգրվել է 41 երեխա, որից 24-ն օտարերկրյա ընտանիքների կողմից: Գ. Մանուկյանի խոսքով` հիմնականում որդեգրվածները 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաներ են: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրեցին, որ Հայաստանից երեխա որդեգրած բոլոր ընտանիքների հետ կապ է պահվում: Տարին մեկ անգամ հաշվետվություն է պատրաստվում որդեգրված երեխաների ապրելու պայմանների վիճակի վերաբերյալ:

Գովազդ