Ի՞նչ կկատարվի, եթե ծնողներն ավելի հաճախ գրկեն երեխաներին. հետազոտություն  

Լուրեր

Ըստ վերջին հետազոտությունների՝ որքան շատ եք գրկում ձեր երեխաներին, այնքան ավելի խելացի են նրանք դառնում:

Եթե դուք մշտապես գրկում եք ձեր երեխաներին, ապա շարունակեք անել  դա։ Համաձայն նոր հետազոտությունների՝ ֆիզիկական կապվածությունը երեխայի զարգացման փուլում շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան դուք մտածում եք։

Փոխադարձ կապ

Համաձայն Օհայո նահանգի մանկական հիվանդանոցում անցկացված ուսումնասիրության՝ որքան շատ եք գրկում երեխային, այնքան ավելի շատ է զարգանում նրա ուղեղը։

Ուսումնասիրությունն անցկացվել է 125 վաղաժամ ու ժամանակին ծնված երեխաների շրջանում՝ պարզելու համար, թե որքան լավ են նրանք արձագանքել ֆիզիկական շփմանը: Արդյունքները ցույց են տվել, որ վաղաժամ ծնված երեխաներն ավելի քիչ են արձագանքում ֆիզիկական շփմանը, քան 9 ամսականում ծնված երեխաները: Նաև պարզ է դարձել, որ ծնողների կամ հիվանդանոցի աշխատակիցների կողմից ավելի շատ ուշադրություն ստացած նորածինների ուղեղը ավելի լավ ռեակցիա է ցուցաբերել: 

Ըստ ուսումնասիրությունն անցկացրած բժիշկների՝ այնպիսի պարզ գործողությունները, ինչպիսիք են երեխայի շփումը ծնողի մարմնի հետ կամ նրան ձեռքերի վրա օրորելը, կունենան ազդեցություն նրանց ուղեղի հետագա զարգացման վրա։

Այսպիսով՝ ֆիզիկական կապվածությունը կենսական նշանակություն ունի փոքրիկի ուղեղի զարգացման համար։ Գրկեք ձեր երեխաներին որքան կարող եք և կիսեք  այս կարևոր տեղեկատվությունը ձեր շրջապատի հետ։

 

Աղբյուրը՝ en.newsner.com

Գովազդ