«Իմ փոքրիկ»-ը միանում է համաժողովրդական գործադուլին

Լուրեր

Սիրելի՛ ծնողներ, տատիկներ, պապիկներ ու պարզապես ընթերցողներ, մեր երկրում տիրող  իրավիճակը անհանգստացնում է բոլորիս՝ փոքրից մեծ:

Հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիները շուրջ մեկ ամիս փողոցներում ու հրապարակներում պայքարում են մեր իրավունքների համար: Ուսումնական հաստատություններում դասադուլ է, աշխատավայրերում՝ գործադուլ: «Իմ փոքրիկ»-ը ևս միանում է համաժողովրդական պայքարին՝ հայտարարելով գործադուլ:

Երկրում տիրող իրավիճակը կայունանալուն պես խոստանում ենք վերադառնալ նորմալ աշխատանքային ռիթմին ու շարունակել ներկայացնել բազմաթիվ օգտակար նյութեր: Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառած անհարմարության համար:

Մի կորցրեք ձեր ներսում ապրող արդար, ազնիվ ու բարի մանուկին, որը շատ արագ տարբերում է սուտն ու կեղծիքը և չի տրվում սադրանքների:

Մաղթում ենք խաղաղություն ու կայունություն մեր երկրին, ազատ, ուրախ և անհոգ օրեր՝ մեր հայրենակիցներին:

 

Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»-ի աշխատակազմ

 

 

 

 

 

 

 

Գովազդ