«Առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել». Մանե Թանդիլյան

Լուրեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մայիսի 21-ին իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ հայտնում է, որ կառավարության քննարկմանը կներկայացնի փոփոխության առաջարկ՝ կապված «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատար

Ըստ նրա` 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակում այս փուլում առկա է փոքր փոփոխություններ կատարելու հնարավորություն։ Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանելով 150.000 դրամ:

«Այս փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը՝ հավելելով, որ հարցը շուտով կստանա ավելի համապարփակ և արդյունավետ լուծում։ Կվերանայվի նաև ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը:

Գովազդ