Դեղերի՝ դեղատոմսով դուրս գրման կարգը մեկ տարով կհետաձգվի. նախարար

Դեղերի՝ դեղատոմսով դուրս գրման կարգը կհետաձգվի մինչև մյուս տարվա մայիսի մեկը, սակայն հետաձգման որոշումը չի տարածվելու հակաբիոտիկների վրա:

Այս մասին հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Մենք այդ մասով ավելի զգույշ պիտի լինենք և դրանց չարաշահումը կասեցնենք թեկուզ կառավարության թերի գործող նախագծով։ Հուսով ենք՝ բժշկական անձնակազմը և քաղաքացիները ըմբռնմամբ կմոտենան: Իսկ մյուս դեղերի մասով քննարկումներ կանցկացվեն, որոնք կբերեն այնպիսի կարգավորման, որ բոլորի համար քիչ թե շատ ընդունելի կլինի»:

 Նախարարը նաև նշել է, որ դեղերի մասով այլ քննարկումներ ևս ընթանում են՝ սկսած զուգահեռ ներկրումներից, ԱԱՀ-ից ազատելու հնարավորությունից։