Այսօր երեխաների պաշտպանության օրն է

Լուրեր

Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է:

Սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով,  որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը` որպես երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվել է 1950-ին.  ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։

Սիրելի՛ փոքրիկ, շնորհավոր տոնդ: Քեզ անհոգ ու երջանիկ մանկություն, արևոտ, խաղաղ ու անամպ երկինք:

 Այսօր` հունիսի մեկին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:

Երևանում սպասվող միջոցառումների ցանկը՝ այստեղ:

 

 

Գովազդ