Գինեսի ռեկորդակիր, նախագահի սիրելի. մի քանի փաստ պաղպաղակի մասին

Լուրեր

1Պաղպաղակն արդեն մի քանի հազար տարեկան է։

Պաղպաղակն  ունի հազարամյակների պատմություն։ Դեռևս չորս հազար տարի առաջ հին չինացիները հյուրերին մատուցում էին աղանդեր, որը շատ նման էր այսօրվա մրգային պաղպաղակին։

 Աղանդերի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն էին ձյունը, մրգերն ու հատապտուղները։

 

2Պաղպաղակը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։

2011թ․ Կանադայի Տորոնտո քաղաքում պաղպաղակից պատրաստվել է հսկայական տորթ։ Այն կշռում էր 10 տոննայից ավելի՝ 9 տոննա  պաղպաղակ, 136 կգ շոկոլադի քերուկ և 90 կգ բիսկվիթ։ Տորթն այնքան յուրահատուկ է եղել, որ մասնագետներն այն գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում։

 

3Փայտիկով պաղպաղակը հայտնագործել է 11-ամյա մի տղա։

1905թ․ ձմռանն ամերիկացի 11-ամյա Ֆրանկ Էպերսոնը  պատահաբար դրսում է թողնում բաժակով սոդայաջուրը, որում կար ձողիկ։  Ցրտի պատճառով հեղուկը սառչում է։ Տղան ձողիկով սառույցը հանում է բաժակից ու սկսում ուտել։ Տարիներ անց Էպերսոնը որոշում է սկսել փայտիկով պաղպաղակի արտադրություն։

 

 4Նախագահները ևս  ուտում  են պաղպաղակ։

 ԱՄՆ նախագահ Թոմաս Ջեֆերսոնն եղել է պաղպաղակի շատ մեծ սիրահար։ Նա անձամբ  Ֆրանսիայից Ամերիկա է բերել պաղպաղակի պատրաստման յուրահատուկ բաղադրատոմսեր։ Եղել են դեպքեր, երբ նախագահը ինքն է եղել պաղպաղակի բաղադրատոմսերի հեղինակը։ Այսօր ԱՄՆ Կոնգրեսի թանգարանում պահվում է նախագահի հեղինակած վանիլային պաղպաղակի բաղադրատոմսը:

 

 

 

Գովազդ