Երեխաների շրջանում գրանցված դիզենտերիայի պատճառը, ըստ Առողջապահության նախարարության. Panorama.am

Լուրեր

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ծնողներն իրենց  մտահոգությունն են հայտնում՝ երեխաների շրջանում տարածված բարձր ջերմության, փորլուծության վերաբերյալ: Ծնողների խոսքով՝ հիվանդանոցներում աղիքային վարակի ախտանիշներով մեծ թվով երեխաներ կան:

Ոմանք նաև նշում են, որ ըստ լուրերի, աղիքային վարակի պատճառը ջուրն է:

Պարզաբանումների համար Panorama.am-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ երեխաների շրջանում արձանագրվել են դիզինտերիայի դեպքեր:

«Ամռան ամիսներին ամեն տարի արձանագրվում է աղիքային վարակներով պայմանավորված սեզոնային ակտվություն: Վերջին օրերին Երևանի 2 բժշկական կազմակերպությունում նկատվել էր միանման գանգատներով երեխաների դիմելիության ակտիվություն:

Կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն: Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Նրանց շրջանում նկատվել է լուծ, փսխում, բարձր ջերմություն, թուլություն: Ներկայումս հիվանդների մոտ նկատվում է առողջացման դրական տեղաշարժ, ստանում են համապատասխան բուժում: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18 հիվանդ»,- նշում են ԱՆ-ից:

Ըստ նախարարության՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում 9 երեխայի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ (շիգելա զոնե):

«Թիվը կարող է փոխվել՝ կապված ընթացիկ հետազոտությունների արդյունքների հետ: Վարակի աղբյուրի, ինչպես նաև պատճառահետևանքային կապի բացահայտման նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատությունում, առողջապահության նախարարության (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն), ինչպես նաև կառավարության ենթակա սննդամթերքի անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների համատեղ ուժերով իրականացվել են հետազոտություններ կոնտակտավորների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում, ուսումնասիրվել են երեխաների կեցության պայմանները:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ