Հանրապետությունում ակտիվացել են աղիքային վարակները, դիզենտերիան. ԱՆ մասնագետ

Լուրեր

Հանրապետությունում աղիքային վարակների ակտիվություն է նկատվում հատկապես  0-10 տարեկան երեխաների շրջանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով` հանրապետությունում՝ որևէ տեղ, հիվանդությունների կենտրոնացված դեպքեր չկան: «Եթե հիվանդությունը պայմանավորված լիներ ջրային գործոնով, ապա կարճ ժամանակահատվածում մենք կունենայինք հարյուրավոր դեպքեր: Հիվանդության դեպքերն առավել շատ են Երևանում»,-ասաց նա:

Անդրադառնալով էնտերովիրուսներին՝ Թորոսյանն ասաց, որ բոլոր հիվանդանոցներում ակտիվ նմուշառումներ են կատարվում էնտերովիրուսների մասով և հայտնաբերվում են եզակի դեպքեր: «Հիմք ընդունելով, որ աղիքային վարակների շրջանում ենք գտնվում, կարող են լինել դեպքեր: Էնտերովիրուսները պատճառ դարձան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում  գրանցված հինգ ամսական երեխայի մահվան դեպքի: Էնտերովիրուսները բազմաձև են և կարող են թեթև ձևերից բարդանալ կայծակնային արագությամբ»,-ասաց Լիանա Թորոսյանը:

 

 

Գովազդ