«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է ծանրաբեռնված, սակայն խուճապի կարիք չկա. Լիանա Թորոսյան․ Արմենպրես

Լուրեր

 Աղիքային վարակների որոշակի ակտիվացմամբ պայմանավորված այս օրերին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է ծանրաբեռնված:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ չնայած դրան, ամենևին խուճապի կարիք չկա:  

«Ամառային սեզոնը՝ տարվա տաք ժամանակահատվածը, նպաստավոր է աղիքային վարակների արձանագրման տեսանկյունից: Այս գործընթացն օրինաչափ է, և դրան համահունչ, այս փուլում աղիքային վարակների որոշակի ակտիվացում  է նկատվել: Օրինակ, սննդային գործոնով պայմանավորված այդ հիվանդությունների թեթևակի աճ նկատվեց, ինչի մասին վկայեց Գուլիվեր մանկապարտեզի սաների շրջանում տեղային բռնկումը»,-ասաց Լիանա Թորոսյանը:

 Ինչ վերաբերում է աղիքային վարակների հիվանդացության ընդհանուր վիճակագրությանը և արձանագրված դեպքերին, ապա, ըստ մասնագետի, ներկայում իրավիճակը կարելի է դիտարկել կայուն՝ ոչ նվազման միտում կա, ոչ աշխուժացման: Այսինքն՝ գոյություն ունի այն իրավիճակն, ինչն արձանագրվեց Հայաստանում հունիսի վերջին: Լիանա Թորոսյանը նշեց, որ լաբորատոր հետազոտությունների և իրենց մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ, մասնավորապես, էնտերովիրուսների աճ նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Եվ Ռուսաստանում ավելի շատ բերովի դեպքերի աճի միտում կա, քան տեղայինի:

 «Այս փուլում Ինֆեկցիոն հիվանդանոցը ծանրաբեռնված է աշխատում, ոչ ոք դա չի հերքում , բայց պետք է ընդգծել, որ այն հանրապետությունում միակ մասնագիտացված կառույցն է, որտեղ ունենք Երևանից և այլ մարզերից դիմող հիվանդներ: Խուճապի կարիք չկա, սա սեզոնային բնականոն ընթացք է  որոշակի առանձնահատկություններով: Եթե մենք կարողանանք ճիշտ ձևով հետևել անհրաժեշտ կանոններին, ապա ռիսկի գործոնը կնվազեցնենք: Ի դեպ, հիվանդացության 80 տոկոսը երեխաներն են, առավել խոցելի են մանկահասակ երեխաները՝ 0-6 տարեկանները: Այն բոլոր հորդորները, որ Առողջապահության նախարարությունը հնչեցնում է, պետք  է խստորեն հետևել»,-ասաց Լիանա Թորոսյանը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Գովազդ