4,7 մլրդ դոլար տուգանք՝ Johnson's baby տալկում քաղցկեղածին տարրի համար․ Հայաստանում այն երբևէ չի փորձաքննվել․ Հետք

Լուրեր

Մոտ 2 շաբաթ առաջ ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը «Ջոնսոն և Ջոնսոն»  ( Johnson & Johnson ) ընկերությանը պարտավորեցրել է վճարել 4,7 մլրդ ԱՄՆ դոլարի տուգանք 22 կանանց, ովքեր ընկերության արտադրանքներից մեկի՝ մանկական տալկի մեջ եղած քաղցկեղածին ասբեստ նյութի պատճառով առողջական խնդիրներ են ունեցել:

Հայաստանը ևս ներկրում է «Johnson’s Baby» մանկական տալկը, որը, սակայն, երբևէ չի փորձաքննվել․ այն դուրս է առողջապահության նախարարության վերահսկողությունից, իսկ պատասխանատու պետական կառույցը՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, տեղյակ չէ տալկում առկա ասբեստի վտանգի մասին, քանի որ ներկրման ժամանակ դրանք երբևէ չեն փորձաքննվում։

Հայաստանը չարորակ նորագոյացություններով պայմանավորված մահացությունների թվով առաջատարն է Հարավային Կովկասում։

Սակայն, ո՛չ Հայաստանում, ոչ էլ կովկասյան տարածաշրջանի այլ երկրների լաբորատորիաներում չկա սարք, որով հնարավոր կլինի պարզել տալկում ասբեստի առկայությունը:

 

Johnson & Johnson-ը հերքում է ասբեստի առկայությունը 22 կանանցից 6-ն արդեն մահացել են

ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի դատարանը հուլիսի 12-ին կայացրել է պատմության մեջ ամենամեծ ՝ 4,7 մլրդ ԱՄՆ դոլար փոխհատուցման դատական վճիռը՝ այն հիմնավորմամբ, որ Johnson & Johnson ընկերության տալկը (Johnson’s Baby) ասբեստ է պարունակում, ինչը քաղցկեղածին է:

Այս դատական գործերի պատճառով ընկերության բաժնետոմսերը արդեն վճռի կայացման հաջորդ օրը 1,4 %-ով՝  1,31 ԱՄՆ դոլարով նվազել էին՝ կազմելով 126,45 ԱՄՆ դոլար:

22 կանայք կոլեկտիվ հայց էին ներկայացրել դատարան՝ բողոքելով, որ տուժել են ընկերության արտադրանքից, մասնավորապես՝ տալկում եղած ասբեստից, որը, ըստ բողոքի, կանանց մոտ քաղցկեղի առաջացման պատճառ է դարձել։ 22 կանանցից  6-ը, ում անունից ներկայացվել էր հայցը, արդեն մահացել են: Փոխհատուցումը ստանալու են նրանց ընտանիքները:

Կանայք, ում նախաձեռնությամբ հարուցվել էր քրեական գործը, հայտարարել էին, որ 10 տարուց ավելի օգտագործել են Johnson & Johnson-ի տալկը, որը և իրենց պնդմամբ, հիվանդությունների պատճառ է դարձել։ 

Դատարանի որոշումը կայացվել է ավելի քան 5 շաբաթ տևած ուսումնասիրությունների արդյունքում, որոնց ժամանակ հարցաքննվել են տասնյակ փորձագետներ՝ երկու կողմերից:

Johnson & Johnson-ը, սակայն, հայտարարարություն է տարածել, որտեղ նշում է, որ պատրաստվում է վիճարկել այդ վճիռը, որն ընկերությունն անվանում է «սկզբունքայնորեն անարդար»:

Նշենք, որ Johnson & Johnson-ի դեմ կա ավելի քան 9000 դիմում, որոնք ևս վերաբերում են ընկերության արտադրանքի պատճառած վնասներին։ Johnson & Johnson-ը հերքում է, որ իրենց տալկը կարող է քաղցկեղ առաջացնել կամ դրանց մեջ երբևէ եղել է ասբեստ:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Գովազդ