Զեկույց. Հայաստանում ծնվելուց հետո կյանքի առաջին ժամում կրծքով կերակրվում է յուրաքանչյուր 10-ը նորածնից 4-ը․ Panorama.am

Լուրեր

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր զեկույցում տեղ գտած գնահատականների, 78 միլիոն երեխա, այն է՝ յուրաքանչյուր 5-ից 3-ը կրծքով չի կերակրվում կյանքի առաջին ժամվա ընթացքում, ինչը բարձրացնում է մահվան և հիվանդությունների նկատմամբ վտանգը, ինչպես նաև՝ մեծացնում կրծքով չկերակրվելու հավանականությունը:

Այս երեխաների մեծամասնությունը ծնվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

ՄԱԿ հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, զեկույցում նշվում է, որ ծնվելուց հետո կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրվող նորածինները շատ ավելի հավանական է, որ կապրեն: Ծնվելու պահից  կրծքով կերակրելը նույնիսկ մի քանի ժամ ուշացնելը կարող է վտանգել կյանքը: Մաշկը մաշկին շփումը կուրծք տալու հետ միասին, նպաստում է մոր կաթնարտադրությանը, այդ թվում՝ կաթնախեժի՝ երեխայի առաջին «պատվաստանյութի», որը չափազանց հարուստ է սննդարար նյութերով և հակամարմիններով:

«Երբ խոսքը վերաբերում է կրծքով կերակրման մեկնարկին, ժամանակը հաշվի առնելն ամեն ինչ է: Շատ երկրներում, այն կարող է նույնիսկ կյանքի ու մահվան հարց լինել», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore): «Այնուամենայնիվ, ամեն տարի, միլիոնավոր նորածիններ զրկվում են վաղ կրծքով կերակրման օգուտներից, իսկ պատճառները, շատ հաճախ, փոփոխման ենթակա են: Մայրերը կրծքով կերակրելու համար պարզապես բավականաչափ աջակցություն չեն ստանում երեխայի ծնունդին հաջորդող վճռական րոպեների ընթացքում, նույնիսկ՝ առողջապահական հաստատություններում բուժանձնակազմի կողմից»,-նշում են զեկույցի հեղինակները:

Կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրման ցուցանիշները ամենաբարձրը Արևելյան և Հարավային Աֆրիկայում են՝ 65 տոկոս, իսկ ամենացածրը՝ Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում՝ 32 տոկոս: Բուրունդիում, Շրի Լանկայում, Վանուատույում կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրվում է յուրաքանչյուր 10 նորածնից գրեթե 9-ը: Դրան հակառակ՝ Ադրբեջանում, Չադում և Մոնտենեգրոյում յուրաքանչյուր 10 նորածնից միայն 2-ն է կրծքով կերակրվում:

«Կրծքով կերակրումը երեխաների համար կյանքում լավագույն սկիզբ է ապահովում», նշել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը (Tedros Adhanom Ghebreyesus): «Մենք անհապաղ պետք է մեծացնենք մայրերին տրվող աջակցությունը՝ լինի դա աջակցություն ընտանիքի անդամների, բուժաշխատողների, գործատուների, թե՝ կառավարության կողմից, որպեսզի նրանք կարողանան իրենց փոքրիկների համար կյանքի արժանի սկիզբ ապահովել»:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ