Որո՞նք են նորածիններին ամենաշատ տրվող անունները Հայաստանում

Լուրեր

Հայաստանում 2018 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 16 հազար 189 երեխա, որից 7 հազար 648-ը՝ աղջիկ, 8 հազար 541 տղա: Հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Այս ժամանակահատվածում նորածին աղջիկներին ամենից շատ տրված անուններն են. Նարե, Մարիա, Մարի, Մանե, Էլեն, Անահիտ: Տասնյակում են Մարիամը, Անգելինան, Եվան, Անին:

Նորածին տղաների դեպքում ամենաշատ տրվող անունները հետևյալներն են. Դավիթ, Նարեկ, Մարկ, Տիգրան, Ալեքս, Հայկ: Տասնյակը եզրափակում են Արթուրը, Գոռը, Արենը, Արամը:

Գովազդ