Զգուշացում մայրիկներին․ ներկրված թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ

Լուրեր

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները կատարել են նմուշառում իրացման ցանցի 16 կետերում  առկա թռչնամսից: Այս մասին տեղեկացնում են ՍԱՊԾ-ից:

 Լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանցից 6-ում հայտնաբերվել են մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Սպառողներին տեղեկացնում ենք, որ  ստորև նշված խմբաքանակները ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն սննդում օգտագործման համար՝

 

  1. սառեցված հավ ամբողջական «Բայսադ» (սալմոնելա), արտադրված 06.01.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ռուսաստան, ներմուծող՝ «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ,
  2. սառեցված հավի թևեր «Պտիցեկոմբինատ» (սալմոնելա, ՄԱՖԱՄ), արտադրված 17.04.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ռուսաստան, ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ ,
  3. սառեցված հավի թևեր «Ռեսուրս» (ՄԱՖԱՄ), արտադրված 04.05.2018թ, պահպանման ժամկետը՝ 6 ամիս, արտադրող երկիրը՝ Ռուսաստան,
  4. սառեցված հավի թևեր «Ագրիկոլա Ջանդել» (սալմոնելա, ՄԱՖԱՄ), արտադրված 19.02.2018թ, պահպանման ժամկետը՝ 2 տարի, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ,
  5. սառեցված հավի թևեր «Ագրոովեն» (ՄԱՖԱՄ), արտադրված 05.03.2018թ, պահպանման ժամկետը՝ 9 ամիս, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, պահպանման ժամկետը՝ 1 տարի, ներմուծող՝ «Միթ Իմփորթ» ՍՊԸ,
  6. սառեցված հավի բդիկ «Ագրոովեն» (ՄԱՖԱՄ), 03.06.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ։

 

 ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր վտանգավոր ճանաչված բոլոր խմբաքանակների իրացումը կասեցնելու և դրանք ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ:

 

Այս պահին հետագծելիության սկզբունքով շարունակվում է պետական վերահսկողությունը նաև թռչնամիս ներմուծող կազմակերպություններում, որի արդյունքների մասին կհրապարակենք լրացուցիչ:

Գովազդ