Եվրոպայում կարմրուկի հետևանքով 37 մարդ է մահացել․ ԱՀԿ

Լուրեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝  Եվրոպայում վերջին 10 տարիների ընթացքում կարմրուկի հիվանդացության ռեկորդային աճ է գրանցվել։ Ամենից հաճախ կարմրուկով հիվանդացել են Սերբիայում ու Ուկրաինայում։

Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում հիվանդացության ցուցանիշը աճել է 13 անգամ։ Ըստ ԱՀԿ տվյալների՝ Եվրոպայում կարմրուկով հիվանդացել է 41 հազար մարդ, որից 37-ը մահացել է։

Նախորդ տարի գրանցվել է կարմրուկով հիվանդացության  24 հազար դեպք,  ինչը մոտ 5000-ով ավելի է դրան նախորդած տարվա ցուցանիշից։ Մասնագետների կարծիքով հիվանդության տարածման պատճառը պատվաստումներից հրաժարվելն է։

«Կարմրուկի վիրուսը շատ հեշտ է փոխանցվում և  արագ տարածվում: Համաճարակի կանխարգելման համար մարդկանց առնվազն 95% -ը տարին երկու անգամ պետք է պատվաստվի։  Ինչպես նաև պետք պատվաստվեն նախկինում արդեն իսկ պատվաստում ստացածները», - զգուշացնում է ԱՀԿ-ն:

ԱՀԿ տվյալներով՝ վերջին տարիներին ավելի շատ մարդ է հրաժարվում պատվաստումներից։ Միայն 2016 թվականին մոլորակի յուրաքանչյուր տասներորդ երեխան չի ստացել անհրաժեշտ պատվաստումները:

 

Աղբյուրը՝ BBC.com

 

Գովազդ