Որքան կկազմի երկրորդ երեխայի համար տրվող միանվագ նպաստի չափը․ պարզաբանում է նախարարը

Լուրեր

Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50.000 դրամի փոխարեն 150.000 դրամ սահմանելու վերաբերյալ առաջարկը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը․ պաշտոնավորման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: 

«Նախատեսում ենք հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտցնել օրենքը, ավելին՝ կքննարկենք նաև օրենքի հետադարձ ուժ ունենալու հարցը»,- նշել է նախարար Թանդիլյանը:

Այսօր Հայաստանում առկա ժողովրդագրական խնդրի ֆոնին նախարարն այս նախագիծը կարևոր է համարում:

«Միջինում 1.7 երեխա է ծնվում ՀՀ-ում, եթե 2-րդ երեխան չծնվի, ապա ժողովրդագրական լուրջ հետընթաց ենք ունենալու: Ինչ վերաբերում է հարցին, թե ժողովրդագրական ինչ նպատակ ենք հետապնդում 2-րդ երեխայի համար 150 հազար դրամ նախատեսելով, ասեմ, որ շատերը կարող են մտածել, թե սա չի խթանում ծնելիությունը, սակայն սա հաղորդագրություն է, որով մենք ասում ենք, որ 2-րդ երեխան մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի»,- ընդգծեց Թանդիլյանը:

 

Գովազդ