Երկրորդ երեխայի ծննդյան համար 150 հազար դրամ միանվագ նպաստ սահմանելու որոշման ընդունումը հետաձգվեց

Լուրեր

Կառավարությունը հետաձգեց երկրորդ երեխայի ծննդյան համար 150 հազար դրամ միանվագ նպաստ սահմանելու որոշման ընդունումը՝ օրենքում լրացումներ կատարելու նպատակով։

Նիստի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց՝ օրենքով սահմանել, որ զույգ երեխաների ծննդյան դեպքում պետությունը կրկնապատկի սահմանված նպաստը։

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Կառավարության որոշմանն էր ներկայացրել 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկելու մասին օրենքի նախագիծը։

Գովազդ