Փոքր երեխաներն օգտագործում են նույն այն ժեստերը, ինչ եւ շիմպանզեն. գիտնականներ

Լուրեր

Սենթ-Էնդրյուսի համալսարանից գիտնականները պարզել են, որ մեկից մինչեւ երկու տարեկան երեխաներն օգտագործում են 52 ժեստ, որոնց ավելի քան 95 տոկոսն օգտագործում են նաեւ շիմպանզեները՝ գորիլաների հետ:

Աշխատությունը հրապարակվել Է «Animal Cognition» գիտական հանդեսում. տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հետազոտողները կապիկներին ուսումնասիրում են ավելի քան 20 տարի: նրանք առաջին անգամ են ուսումնասիրում փոքր երեխաների շփման ոչ բանավոր միջոցները եւ զարմացել են, թե որքան շատ նմանություններ Է հաջողվել հայտնաբերել:

Շիմպանզեների հետ կապված դիտարկումները կատարվել են Ուգանդայում՝ նրանց բնակության բնական միջավայրում, իսկ երեխաների նկատմամբ՝ դաստիարակչական հաստատություններում եւ տնային պայմաններում: Գիտնականները նաեւ օգտագործել են գորիլաների ժեստերի վերաբերյալ այն տվյալները, որոնք ստացվել են նախորդ ուսումնասիրություններից մեկի ընթացքում:

Գիտնականները երեխաների մոտ առանձնացրել են 52 ժեստ: Պարզվել Է, որ շիմպանզեն օգտագործում Է դրանցից 46-ը (89 տոկոսը), իսկ գորիլաների հետ միասին՝ 50 ժեստ (96 տոկոսը):

Օրինակ՝ և՛ շիմպանզեների ձագերը, և՛ երեխաները տարբեր բաներ հայտնելու համար ծափ են տալիս, դոփում են, գրկախառնվում եւ տարուբերում են գլուխները: Համընկնումները ցույց են տալիս, որ այս բնածին ժեստերը 5-6 մլն տարի առաջ «ժառանգվել են» ընդհանուր նախնուց։

 

Աղբյուրը՝ Armenpress.am

Գովազդ