Գործադիրն ընդունեց երկրորդ երեխայի ծննդյան նպաստը եռապատկելու նախագիծը

Լուրեր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց նպաստների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը, որի համաձայն` երկրորդ երեխայի համար տրվող նպաստի չափը կկազմի 150 հազար դրամ` նախկին 50 հազարի փոխարեն։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից, այսինքն՝ օրենքը գործում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների դեպքում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ներկայացնելով առաջարկը, նշեց, որ այն միտված է խթանելու ծնելիությունը Հայաստանում։

Օրենքի նախագիծը, նախարարի խոսքով, առաջիկայում կներկայացվի ԱԺ, որտեղ քննարկման ընթացքում հանրությունը հնարավորություն կստանա ավելի մանրամասն ծանոթանալու առաջարկվող փոփոխություններին։

Գովազդ