Հայաստանը նշում է անկախության 27-րդ տարեդարձը

Լուրեր

«Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»․ 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացված հանրաքվեի ընթացքում Հայաստանի բնակչության ավելի քան 99%-ը «այո» ասաց այս հարցին՝ հռչակելով  Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն:

Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև  անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի 14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը.

Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է:

«Իմ Փոքրիկը» շնորհավորում է բոլորին Անկախության տոնի առիթով ու մաղթում, որ թե ներկա, թե հաջորդ սերունդները երբևէ չիմանան, թե ինչ է անկախություն չունենալը, այլ ապրեն օր օրի զարգացող ու հզոր Հայաստանում:

 

Գովազդ