Հոգեբան Իրինա Բաղդասարյանը պատմում է մի դեպք, երբ 10 տարեկան երեխան հիվանդացել էր շաքարով այն բանից հետո, երբ մայրն ունեցել էր զույգ երեխա. առաջնեկին հոգեբանորեն չէին պատրաստել, արդյունքում իրեն մերժված էր զգացել:
Հոգեբանի խոսքով` ծնողները նախևառաջ պետք է հոգեբանորեն պատրաստեն երեխային, որ նա պիտի քույր կամ եղբայր ունենա: «Եթե միասին գնումների գնան, անկողինը պատրաստեն և նմանատիպ այլ բաներ, ապա երեխան կամաց-կամաց կպատրաստվի»,-ասում է հոգեբանը:
Բաղդասարյանի խոսքով` ամեն պարագայում երեխան խանդ կամ մրցակցություն զգում է: «Եթե չեն պատրաստել երեխային, իրեն մի քիչ մերժված է զգում` այսինքն առաջինը լինելու մրցակցությունն է առաջ գալիս. ինքը առաջինն էր, հիմա երկրորդն է դառնում: Վախենում է, որ ուշադրությունը կպակասի»,-բացատրում է հոգեբանը:

Մասնագետների կարծիքով` պատրաստված երեխան անգամ ունենում է սթրեսներ, բացասական զգացմունքներ: Ծնողները մեղմորեն պետք է բացատրեն, որ նոր փոքրիկը չի գրավել իր տեղը, ու որ յուրաքանչյուրն իր տեղն ունի:
Իրինա Բաղդասարյանը խորհուրդ է տալիս առաջնեկին բացատրել, որ տուն ևս մի ուրախություն է գալիս, որ ինքն ունենալու է իր նման հավասար իրավունքներով, հավասարաչափ սիրված, հավասարաչափ ուշադրության արժանի հարազատ մեկին:
Բաղդասարյանն առաջարկում է մայրիկներին նկարել մի մեծ սիրտ, սիրուն ներկենլ այդ սիրտը ու ցույց տալ ամեն երեխայի տեղն իր սրտում:
«Սա քո տեղն է` տես տղաս, այս քո քույրիկի տեղն է` տես աղջիկս, սա քո հայրիկի տեղն է, սա քո տատիկ-պապիկի, այսինքն` քո տեղը ոչ ոք երբեք չի զբաղեցնի, քո տեղը քո’ տեղն է, իսկ քույրիկի տեղը ի’ր տեղը, եթե ծնվի երրորդ երեխան իր առանձին տեղը կգրավի, այսինքն` իմ սիրտը այնքան մեծ է, որ բոլորին տեղ կանի»,-երեխաների հետ զրույցը նկարագրում է հոգեբանը:
ԼԻԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՆԻ ԱՍԱՏՐՅԱՆ