Այսօրվանից  2-րդ երեխայի համար ծնողները կստանան 150 հազար դրամ

Լուրեր

Այսօրվանից ուժի մեջ է մտել երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկելու մասին օրենքը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը հավանության էր արժանացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյաի առաջարկը, որով 2018 թ. հոկտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկվում է՝ գործող 50,000 դրամից դառնալով 150,000 դրամ:

Նախագիծը միտված է ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, բնակչության ժողովրդագրական վիճակի բարելավմանը:

Հիշեցնենք, որ երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում կհատկացվի 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1,5 մլն դրամ:

Գովազդ