Երևան-2800․ տոնական միջոցառումների ծրագիր

Լուրեր

Հոկտեմբերի 21-ին մեր սիրելի մայրաքաղաքը կտոնի իր 2800-ամյակը։ Այս առիթով Երևանում սպասվում են տարբեր միջոցառումներ ու համերգներ։ Ստորև ներկայացնում ենք տոնական օրվա միջոցառումների ծրագիրը։

 

Երևանի պատմության թանգարան 

Ժամ՝ 11:00 -19:00

Հասցե՝ Արգիշտի փողոց 1 / մուտքն ազատ է

 

Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարան 

Ժամ՝ 11:00 - 19:00

Հասցե՝ Էրեբունի փողոց 38 / մուտքն ազատ է

 

Բազմազգ Երևան 

Ազգային փոքրամասնությունների հարթակ

Ժամ՝ 12:00 - 18:00

Վայր՝ Անգլիական այգի

  

Արևային Երևան

Մանկական տոնական ծրագրեր

Ժամ՝ 13:00 - 18:00

Վայր՝ Կիրովի անվ. մանկական զբոսայգի

 

Տոնական Երևան

Փողային նվագախմբերի շքերթ

Ժամ՝ 14:00 - 15:00 /Ազատության հրապարակ, Թումանյան, Մաշտոց, Ամիրյան, Հանրապետույան հրապարակ /

 

Իմ դասական Երևան

Դասական հարթակ

Ժամ՝ 14:00 – 18:00

Վայր՝ Կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց

 

Երևանյան Էսքիզներ

Բենդերի բեմահարթակ

Ժամ՝ 15:00 - 18:00

Վայր՝ Հյուսիսային պողոտա

 

Իմ հայկական Երևան

Ազգային երգ ու պարի հարթակ

Ժամ՝ 16:00 - 22:00

Վայր՝ Ազատության հրապարակ

 

Իմ ջազային Երևան

Ջազ երաժշտության բեմահարթակ

Ժամ՝ 16:00 - 21:00

Վայր՝ Կասկադ

 

Երևանյան Ռոք

Ռոք երաժշտության բեմահարթակ

Ժամ՝ 17:00 - 22:00

Վայր՝ Ազնավուրի հրապարակ

 

Ուրարտուից մինչև օրս

Տարազի ցուցադրում

Ժամ՝ 18:00 - 19:00

Վայր՝ Հյուսիսային պողոտա

 

Գալահամերգ

Ժամ՝ 19:30 - 21:00

Վայր՝ Հանրապետության հրապարակ

 

Հրավառություն

Ժամ՝ 21:30

 

* Տոնահանդիսություններ կլինեն նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և մեծ այգիներում

Գովազդ