Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող գումարը կրկնապատկվում է. նախարար

Լուրեր

Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը կրկնապատկվում է` 25.000 դրամից դառնալով 50.000 դրամ:

Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Մանե Թանդիլյանը` նշելով, որ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է այս փոփոխությունը և որոշումն ուժի մեջ է մտնելու վաղվանից` նոյեմբերի 2-ից: Նախարարը նաև հայտնել է, որ այսուհետև գումարը կարելի է տնօրինել երեխայի ծննդյան պահից սկսած՝ նախկինում երեխայի մեկ տարին լրացած լինելու փոխարեն:

Ընդ որում` ընտանեկան դրամագլուխը նոր սահմանաչափով տնօրինելու իրավունք ունեն նաև այս պահին գործող հաշվետերերը: Որոշումը միտված է 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Գովազդ